
Եվրամիությունն առաջին անգամ ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի հնարավոր անդամակցության կոնկրետ ժամկետ է նշել

Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 30-ին առաջին անգամ հայտարարեց ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի հնարավոր անդամակցության կոնկրետ ամսաթիվը, հայտնել է գերմանական Deutsche Welle պարբերականը:
«Մենք լրացուցիչ գործիքներ ենք ստեղծել Արևմտյան Բալկանների երկրների, Մոլդովայի և Ուկրաինայի համար՝ օգնելու համար նրանց արագացնելու իրենց բարեփոխումները։ Այս գործիքները կոչվում են «Աճի ծրագիր», «Ուկրաինայի ծրագիր»՝ կախված երկրից:
Եվ այս ծրագրով հնարավոր ենք դարձրել, որ Արևմտյան Բալկանները, Մոլդովան, ինչպես նաև Ուկրաինան ավարտին հասցնեն բարեփոխումները, որպեսզի մինչև Եվրահանձնաժողովի հաջորդ մանդատի ավարտը կարողանան ամեն ինչ պատրաստել և դառնալ ԵՄ անդամ»,-նշել է բարիդրացիության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեին։
Եվրահանձնաժողովի մանդատը տևում է հինգ տարի, հաջորդը կավարտվի մինչև 2029 թվականը։