Մինչ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարում էր մոտ ապագայում Իրանի հետ Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման վերաբերյալ պայմանագիր ստորագրելու մասին, դեկտեմբերի 7-ին Իրանը, Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվում են Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող տարանցիկ երթուղու ստեղծման մասին։ Ավելի ուշագրավն այն է, որ սա տեղի է ունենում անմիջապես ադրբեջանաիրանական շաբաթներ առաջ բռնկված սուր դիվանագիտական հակամարտությունից հետո, որը հարթելուն պես Իրանն ու Ադրբեջանը Թուրքմենստանի հետ գազի փոխանակման աննախադեպ խոշոր համաձայնագիր ստորագրեցին:
Կալյուրանդը, Կովաչևը և Զովկոն իրենց հայտարարությամբ ևս մեկ անգամ կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել պահվող բոլոր հայ գերիներին:
Իրաքի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են Իրաքի տարածքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի մարտական խնդիրների ավարտի եւ երկրից դաշինքի մարտական զորամասերը դուրս բերելու մասին:
Անդրկովկասի անվտանգության եւ կայունության շուրջ ժնեւյան միջազգային բանակցությունների 55-րդ փուլի ընթացքում, որը դեկտեմբերի 7-8-ին անցկացվել է Ժնեւում, աբխազական կողմը վրացական պատվիրակության ներկայացուցիչներին առաջարկել է Վրաստանի հետ պետական սահմանի սահմանագծման ընթացակարգ սկսել՝ հետագա սահմանազատմամբ: Այդ մասին հաղորդվում է Աբխազիայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, Ճապոնիայի Կյուսյու կղզու ափերի մոտ: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգալի դիվանագիտական զիջում է արել Ռուսաստանին՝ հայտարարելով մի հանդիպման նախապատրաստման մասին, որի շրջանակում քննարկվելու են ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ Ռուսաստանի մտահոգությունները, գրում է բրիտանական Financial Times թերթը։
Առնվազն 10 երեխա է տուժել Ճապոնիայի կենտրոնական մասի Հիգասիուրա քաղաքում մանկապարտեզի սաների խմբի վրա ավտոմոբիլի վրաերթի հետեւանքով: Դեկտեմբերի 9-ին այդ մասին հաղորդում է Asahi թերթը: Երեխաներին տեղափոխել են մերձակա հիվանդանոց, նրանց մոտ ախտորոշվել են թեթեւ վնասվածքներ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զինված ուժերի Գլխավոր շտաբները դեկտեմբերի 8-ին ՀԱՊԿ-ի Զինվորական կոմիտեի (ԶԿ) նիստում սահմանել են կոալիցիոն ռազմական շինարարության գերակայությունները, հաղորդել է Զինվորական կոմիտեի նախագահ, ՌԴ-ի զնված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 8-ի առավոտվա դրությամբ կազմել է 267 միլիոն 182 հազար 894: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Մեծ Բրիտանիան հավելյալ 1 մլրդ ֆունտ ստերլինգ կհատկացնի Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ինդոնեզական Յավա կղզու վրա Սեմերու հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
կարեւոր պարտավորություններ: Չինական կողմը դրականորեն է դիտում ռուս-ամերիկյան շփումները եւ երկխոսությունը, ինչպես նաեւ նրանց հարաբերությունների բարելավումը»,- նշել է նա:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը դեկտեմբերի 8-ին բողոքի նոտա է հանձնել: Այս մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Կորոնավիրուսի օմիկրոն շտամը կարող է լուրջ ազդեցություն ունենալ համավարակի ընթացքի վրա: Այս մասին Ժնևում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
Միացյալ Նահանգների պետքարտուղարը դեկտեմբերի 10-17-ը կայցելի Մեծ Բրիտանիա, Ինդոնեզիա, Մալայզիա և Թաիլանդ: Այս մասին հայտնում է պետդեպի պաշտոնական կայքը:
Ընկերությունը հայտնել է, որ իրենց արդեն իսկ իրականացրել են պատվաստանյութերի փորձարկում կորոնավիրուսի այլ շտամերի դեմ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, այդ թվում և Ուկրաինայի ներգրավմամբ, խիստ զգայուն հարց է համարում ՌԴ անվտանգության տեսանկյունից:
Ղազախստանի խորհրդարանի մաժիլիսի (ստորին պալատ) պատգամավորները դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած լիագումար նիստում համաձայնել են սենատի (վերին պալատ) պատգամավորների կողմից կատարված այն փոփոխություններին եւ լրացումներին, որոնք կատարվել են տեսողական տեղեկատվության հարցերի վերաբերյալ օրենսդրական ուղղումների նախագծում, որոնցով ամրագրվում է գովազդում եւ ցուցանակներում ղազախերենի օգտագործման անհրաժեշտությունը:
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության, «Միություն-90/«կանաչներ»-ի եւ Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդներն ստորագրել են կոալիցիոն պայմանագիր, որի վրա աշխատել են մի քանի ամիս: Դեկտեմբերի 7-ին միջոցառումը հեռարձակում են Գերմանիայի հեռուստաալիքները։
Դեկտեմբերի 7-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցավ հեռահար հանդիպում։ Սա երկու նախագահների միջև առաջին հանդիպումը չէր։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենը պայմանավորվել են եւս մեկ անգամ զրուցել իրենց ներկայացուցիչների արդյունավետ շփման դեպքում, բայց, ամենայն հավանականությամբ, կրկին՝ հեռավար:
Ինչպես նշել էինք մեր նախորդ հոդվածներից մեկում՝ «Ի՞նչ սպասել ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից» հոդվածում, «Բայդենի արտաքին քաղաքականությունը լինելու է առավել նախաձեռնողական, ագրեսիվ եւ ակտիվ։
Սոչիում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հունաստանի նոր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի բանակցությունները. պետությունների ղեկավարները հաստատել են երկկողմ հարաբերությունների բարեկամական բնույթը եւ համագործակցության զարգացման տրամադրվածությունը։
Ուղղաթիռը, որի մեջ եղել է Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ գեներալ Բիփին Ռավաթը, դեկտեմբերի 8-ի առավոտյան աղետի է ենթարկվել երկրի հարավում գտնվող Թամիլնադի նահանգում:
Սիրիայի Cham Wings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը միգրանտներով դեկտեմբերի 8-ին Մինսկից մեկնել է Դամասկոս: Այդ մասին են վկայում Մինսկ ազգային օդանավակայանի առցանց լուսագրի տվյալները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը շփվել է մի մարդու հետ, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, եւ որոշել է տանից աշխատել առնվազն մինչեւ դեկտեմբերի 9-ը, երբ նա կհանձնի հերթական թեստը:
Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցին ընտրեցին նոր կանցլեր:
Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի ամբողջական դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության իրականացման ընթացքը:
Գերմանիայի խորհրդարանում՝ Բունդեսթագում, սկսվել են կանցլերի ընտրությունները. ինչպես սպասվում է, երկրի կանցլեր կդառնա սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչ Օլաֆ Շոլցը։
Բեռնատարի վարորդը վրաերթի է ենթակել Լագոսի՝ Նիգերիայի ամենախոշոր քաղաքի դպրոցներից մեկի 17 աշակերտների: Դեկտեմբերի 8-ին այդ մասին հայտնել է Vanguard թերթը: