Պուտինը ուղերձ է ձևակերպում ամբողջ աշխարհի համար. Կիսելյով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է ձևակերպում ամբողջ աշխարհի համար, հայտարարել է «Ռոսսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը ԱՊՀ երկրների «Մեդիայի զարգացումը փոփոխվող աշխարհում» մեդիաֆորումի ժամանակ:
«Պուտինը մեսիջ է ձևակերպում ամբողջ աշխարհի համար»,-նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Կիսելյովը նշել է, որ եթե մենք հասկանում ենք Պուտինին, ապա հասկանում ենք Ռուսաստանը և աշխարհում տեղի ունեցող գործընթացները:
ԱՊՀ երկրների 3-րդ մեդիաֆորումում մերձավոր արտերկրում Sputnik-ի տնօրինության ղեկավար Անդրեյ Բլագոդիրենկոն նշել է 2025 թվականին ԶԼՄ-ների աշխատանքի գլխավոր միտումները։
Շատ կարևոր է զբաղվել հարթակների և ալիքների բազմազանությամբ։ Այսինքն՝ բովանդակությունը տեղ հասցնելու համար օգտագործել բոլոր հնարավոր ուղիները։
Սոցցանցերն ավելի կարևոր են, քան կայքերը, և ցանկացած մեծ, լուրջ լրատվամիջոց պետք է զբաղվի դրանով։
Երրորդ կետը տեսանյութերի արտադրությունն է: Որևէ կարևոր տեղեկատվական ասելիք հիմա գրեթե անհնար է առանց տեսանյութի։
Եվ չորրորդ կետը, որին պետք է անպայման ուշադրություն դարձնել, տեղեկատվության ներկայացման եղանակի և ձևի փոփոխությունն է: Այսինքն, եթե նախկինում մեդիամթերքների սպառումը, լսարանի տեսանկյունից, 60/40 հարաբերակցությամբ բաժանվում էր սեղանի համակարգիչների և շարժական գաջեթների միջև, ապա հիմա, Բլագոդիրենկոյի խոսքով, սմարթֆոնների միջոցով սպառվում է ամբողջ կոնտենտի 80-90 տոկոսը։ Ըստ այդմ, ԶԼՄ-ները, լրատվամիջոցները, այն կազմակերպությունները, կառույցները, որոնք մեդիաբովանդակություն են արտադրում, պետք է այն հարմարեցնեն սմարթֆոններին, որպեսզի զանգվածային լսարանը արագ, օպերատիվ և որակյալ տեսքով ամբողջ բովանդակությունը դրանցով ընկալի:
Նշենք, որ ԱՊՀ գործկոմում բարձր են գնահատում Sputnik Մերձավոր արտերկրի միջազգային մեծ կոլեկտիվի աշխատանքը։
«Մենք 10 տարի միասին աշխատում ենք Համագործակցության երկրներում։ Շատ ենք ուրախանում @sputniklive-ի հաջողություններով և աճով»,-մեդիաֆորումի ամբիոնից հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Սվետլանա Մալինինան։
ԱՊՀ երկրների «Մեդիայի զարգացումը փոփոխվող աշխարհում» մեդիաֆորումն ընթանում է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում: Կազմակերպիչը «Ոոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախումբն է՝ ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության աջակցությամբ։