Բաժիններ՝

Փարիզ-2024-ի աթլետիկայի զանգը կտեղադրվի Փարիզի Աստվածամոր տաճարում

Փարիզի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի զանգը, որով մարզիկներն ազդարարում էին իրենց հաղթանակի մասին, կտեղադրվի Փարիզի Աստվածամոր տաճարում: Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները:

Նշվում է, որ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարի ընթացքում Փարիզի «Stade de France» մարզադաշտում տեղադրված զանգը նոյեմբերի 7-ից կտեղադրվի Փարիզի Աստվածամոր տաճարում:

5 տարի տևած վերանորոգումից հետո Փարիզի Աստվածամոր տաճարը կվերաբացվի 2024 թվականի դեկտեմբերի 8-ին:  Փարիզի Աստվածամոր տաճարը վերանորոգման համար փակվել էր 2019 թվականին տեղի ունեցած հրդեհից հետո, որի պատճառով տաճարը լուրջ վնասներ էր կրել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930