Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար հնարավորություն կստեղծվի գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհետ կորածների և թաղման վայրերի մասին:
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները այսօր Դոհայում կհանդիպեն Կատարի վարչապետ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ և նրա հետ կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի մանրամասները։ Այս մասին X-ում հայտնել է Axios պորտալի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իրանի արևմուտքում՝ Քերմանշահ նահանգի Փավե քաղաքում, հրաձգության հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ՝ ԶՈւ էլիտար ստորաբաժանում) երկու զինծառայող։
Թեհրանը կկատարի ԱՄՆ-ի հետ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնպես այդպես վարվի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մեկնել է Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ երեքշաբթի սպասվում են ամերիկա-իրանական բանակցություններ, հաղորդում է CNN-ը։
«Եվրոպական վիճակագրական ծառայության» (Eurostat) 2025-ի տվյալներով՝ Թուրքիայում 15-29 տարեկան երիտասարդների 28.2%-ը գտնվում է աղքատության կամ սոցիալական մեկուսացման ռիսկի տակ, ինչը բարձր է Եվրոպայի միջին՝ 24.2% ցուցանիշից։
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան և Օմանը համաձայնագիր են ստորագրել գործընկերների հետ համագործակցելու Հորմուզի նեղուցում ականազերծման ուղղությամբ՝ անվտանգ նավարկություն ապահովելու համար։
Թուրքական ռոբոտաշինական «AKINROBOTICS» ընկերությունը հրապարակել է Թուրքիայի առաջին մարդանման (հումանոիդ) ռոբոտի՝ «AKINCI 5»-ի գովազդային տեսանյութը։
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԱԼԻՔԸ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, պատմաբան Գագիկ Համբարյանն է։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր մասնակցել է «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված սոցիալական ծառայություններ» ծրագրի ամփոփիչ համաժողովին։
Ամերիկյան «BloombergNEF» (BNEF) ընկերության հետազոտական և վերլուծական ստորաբաժանումը զեկույց է հրապարակել Թուրքիայի վերականգնվող էներգիայի ոլորտի վերաբերյալ։
22 տարի անց թուրքական հողում կրկին տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը նախատեսված է հուլիսի 7-8-ը: Այդ հանդիպման նախաշեմին արդիականացվել է Թուրքիայի ռազմական ներուժի հարցը, որը երկրորդ ուժն է Հյուսիսատլանտյան դաշինքում և ավանդաբար կրիտիկական դեր է խաղում դաշինքի հարավային սահմաններին:
Այսօր ՔՊ-ն վարչության նիստ էր գումարել, որի օրակարգում ԱԺ փոխխոսնակների ընտրության հարցն էր։ Նիստի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում պաշտոնապես արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը։
«Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն վերլուծել է Ռուսաստանի առաջնորդությամբ գործող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների հնարավոր արձագանքը՝ Ուկրաինայի կողմից Բելառուսին հարվածելու սցենարի դեպքում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել են համատեղ հռչակագիր՝ երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մասին, հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից:
Հունիսի 29-ը ժամանակին կամ նախկին իշխանությունների օրոք ՀՀ-ում նշվում էր՝ որպես Անհայտ կորած ազատամարտիկի օր:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի Քունեյթրա և Դարաա նահանգների վրա՝ նշելով, որ դրանք խախտում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը, միասնությունը և ինքնիշխանությունը։
RTVI-ին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը նշել է, որ հայկական կողմից նմանօրինակ ազդանշաններ դեռ չեն եղել։
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատ սենատոր Դինա Թայթուսը նոր նախաձեռնություն է սկսել, որով նախատեսվում է խոչընդոտել Թուրքիայի հնարավոր վերադարձը «F-35» կործանիչների ծրագրին։
Կողմերը քննարկել են Լիբանանում տեղի ունեցող վերջին զարգացումները և Մերձավոր Արևելքի իրավիճակի ավելի լայն համատեքստը, ինչպես նաև երկու երկրների զինված ուժերի միջև փոխգործակցության ամրապնդման ուղիները։
2026 թվականի գարնանից ուկրաինական պատերազմը թևակոխել է անորոշության և էսկալացիայի նոր փուլ․ Ուկրաինան ինտենսիվացրել է հարվածները, թիրախավորել Ռուսաստանի նավթավերամշակման գործարանները, նավթային տերմինալներն ու վառելիքի փոխադրման ենթակառուցվածքները, այդ թվում՝ Ղրիմում։
Լրագրողը հարց է ուղղել Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում 2025 թ. դեկտեմբերին Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ինքնաթիռի վթարի հետ կապված փոխհատուցման վճարման մասին. վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ, 29 մարդ ողջ է մնացել։
Նա թերահավատորեն է մոտեցել TRIPP նախագծի կյանքի կոչմանը՝ հղում կատարելով իրանական և չինական գործոններին։
Ղարիբաբադին նշել է, որ կողմերն առայժմ համաձայնության չեն եկել տեխնիկական բանակցությունների անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ։ Այդ հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են միջնորդ երկրների օգնությամբ, հավելել է Իրանի արտաքին գործերի փոխնախարարը։
Սակայն Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Կազեմ Ղարիբաբադին, որը ԱՄՆ-ի հետ հուշագրի իրականացման բանակցողների թիմի անդամ է, հերքել էր Դոհայում ԱՄՆ-ի հետ տեխնիկական խորհրդակցություններ սկսելու մասին տեղեկությունը:
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին ԱՄՆ-ի հետ Դոհայում խորհրդակցություններ անցկացնելու մասին տեղեկությունը:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարար Ժանան Անդրեսայանը Վրաստան կգործուղվի: Փաշինյանի ստորագրած որոշումներից տեղեկանում ենք, որ Ժաննա Անդրեասյանին հուլիսի 25-26-ը գործուղվելու է Թբիլիսի` Հայկական մշակույթի օրերի պաշտոնական մեկնարկի շրջանակում նախատեսված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին և երկկողմ պաշտոնական հանդիպումներին մասնակցելու նպատակով:
Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Կազեմ Ղարիբաբադին, որը ԱՄՆ-ի հետ հուշագրի իրականացման բանակցողների թիմի անդամ է, հերքել է այս շաբաթ Դոհայում ԱՄՆ-ի հետ տեխնիկական խորհրդակցություններ սկսելու մասին տեղեկությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ճիշտ եք անում, որ բանի տեղ չեք դնում Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչմանը: Բայց եթե հանկարծ ձեզ հետաքրքրի, թե ինչու են նրանք հենց հիմա այդ քայլին գնում, ապա պատասխանը կգտնեք այս նկարում: