Հրադադարի խախտումների մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
«Քաղաքական առումով, այո՛, մենք գիտենք, որ այդպիսի անկլավներ գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի վերջին շրջանում Հայաստանի տարածքում, բայց, կարծում եմ, որ սա այն հարցն է, որով պետք է զբաղվի հենց սահմանազատման հանձնաժողովը»:
Թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս փոփոխություններով Էրդողանը փորձում է երկրաշարժի ու տնտեսական խնդիրների, սոցիալական մեծ դժգոհության ֆոնին տպավորություն ստեղծել, թե համակարգային կերպով փոխվելու է Կառավարությունը, հետևաբար՝ նաև Կառավարության ապահոված արդյունքները։ Սակայն, ըստ նրա, ինչպես կարելի է նկատել, բոլոր առանցքային պաշտոններում նշանակված են հենց Էրդողանի համար վստահելի մարդիկ, որոնք ամենևին էլ նոր չեն կամ անճանաչելի չեն հանրության համար։
Այս կապակությամբ հանդիպում է տեղի ունեցել «Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուի և «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուի միջև։
Նա, անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին Թուրքիայի ներքաղաքական ու տնտեսական ծանր իրավիճակի վերաբերյալ և թե ինչ սցենարներ կարող են տեղի ունենալ ապագայում, ասել է, որ ամեն երկիր ունի 3 հնարավոր սցենար։
Ժամը 17:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
«Այդ ամենից հետո դու գնում ես, այդ մարդու երդմնակալությանն ես մասնակցում… Սա ցույց է տալիս, որ տեր ու ծառայի հարաբերություններ են»,- հավելեց թուրքագետը:
«Ես մտածել եմ շատ երկար, հիմա այն փուլն է, որ եթե ինչ-որ մեկը կարող է իր երկրին ինչ-որ տեղում օգտակար լինել, պետք է օգտակար լինի՝ անկախ ամեն ինչից։ Ես Սյունիքի մարզում եմ և եթե գեթ մեկ վայրկյան մտածեմ, որ Սյունիքում բնակչությունը գտնում է, որ ես իրենց չեմ կարող օգնել, կամ իմ ՕԳԳ-ն իրենց չի բավարարում, ես սա առաջին օրվանից եմ ասել՝ վստահ եմ, որ մարզում, թե համայնքի ղեկավարները, և թե բնակիչները գնահատում են իմ աշխատանքը։ Եթե տեսնեմ, որ բնակիչներն ինձ չեն վստահում, բնականաբար, մեկ վայրկյան չեմ մնա այնտեղ»:
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում անկլավների հարցով նոր բան չկա, այդ հարցը լուծվելու է սահմանազատման և սահմանագծման ընթացքում։
Թուրքիայի նախագահականի կապերի վարչության տեղեկացմամբ՝ հունիսի 5-ին երկրի ազգային ազգային հետախուզական կազմակերպության նոր ղեկավար է նշանակվել մինչ այդ երկրի նախագահի խոսնակի և գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Իբրահիմ Քալընը:
Հայ-թուրքական նախկին գործընթացը՝ «ֆուտբոլային դիվանագիտությունը», երկու հավասար կողմերի, երկու հավասար սուբյեկտների հարաբերությունների պրոցես էր, որի «կնքահայրը» միջազգային հանրության խոշոր խաղացողներն էին:
Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի ուղղությամբ։ Այս մասին քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում ասաց Կախակն գյուղի բնակիչ Սևան Վերձյանը։
ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել «Ռահբորդե մոասեր» լրատվական կայքին:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը բանակցությունների հերթական փուլի շրջանակներում կհանդիպեն Վաշինգտոնում։
Պաշտոնյան հավելել է․ «Ակնկալում ենք այս ամսվա վերջին Վաշինգտոնում հյուրընկալել բանակցությունների ևս մեկ փուլ, քանի որ կողմերը շարունակում են հետամուտ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագային: Խնդիրների կարգավորման, տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին ուղիղ երկխոսությունն է»:
Բաթումիի ռեստորաններից մեկի՝ «Ռետրո» ռեստորանի սեփականատեր Թեիմուրազ Վարշանիձեին ոստիկանությունը ձերբակալել է բռնություն գործադրելու մեղադրանքով։
Մայիսի 10-ին ՌԴ նախագահի որոշմամբ Վրաստանի քաղաքացիների համար չեղարկվել է Ռուսաստան այցելելու համար այցագրային ռեժիմը, ինչպես նաև վերացվել է Ռուսաստանի ավիաընկերությունների թռիչքների և դեպի Վրաստան ուղևորությունների փաթեթների վաճառքի արգելքը։ ՌԴ-Վրաստան կանոնավոր ավիահաղորդակցությունը վերսկսվել է մայիսի 19-ին:
Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողության օրը հրապարակվեց կառավարության նոր կազմը։ Հայտնի դարձավ, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու է Հաքան Ֆիդանը, ով նախկինում զբաղեցնում էր Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության պետի պաշտոնը:
Հայտնի չէ նաև՝ Նիկոլ Փաշինյանը հիշո՞ւմ է իր իսկ հարցազրույցներն ու հայտարարությունները Թուրքիայի մասին։ Հնարավոր է՝ այո։ Բայց հավանական է, նաև, որ նա ինչ-որ ազդեցությամբ ջնջել է սեփական հիշողությունը, ինչից հետո ձեռնամուխ է եղել հայ հասարակության շրջանում պատմական հիշողությունը ջնջելու նողկալի գործին։
Ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է միանման, G դասի ռուսական համարանիշերով մեքենաների շարասյուն, որը տեսագրվել է Նատախտարի գյուղի մոտ։ Ավելի ուշ հրապարակվել է լուսանկար, որտեղ նույն մեքենաներն արդեն կայանված են Բաթումիում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա մեկնելն ու Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելը կամ Էրդողանին շնորհավորելը չեն նշանակում, թե այսուհետ հայ-թուրքական հարաբերությունները լինելու են բարիդրացիական, կամ սահմանները բացվելու են:
Բաքվի բարբարոսական վարչախմբի գերության մեջ գտնվող մեր տղաների մասին թշնամու քարոզչության հերթական նյութը ստիպում է կրկին խորհել մեր՝ որպես պետություն և ազգ, ամոթի մասին։
168.am-ի հետ զրույցում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն ասաց, որ ըստ պատկան մարմինների՝ հունիսին այդ տները պետք է պատրաստ լինեին, սակայն չհասցրեցին՝ ժամկետը կրկին երկարացվել է, քանի որ չեն հասցնի։
Ժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հունիսի 8-ը»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Անվտանգության երաշխիք կամ խաղաղության երաշխիք Թուրքիան և Ադրբեջանը կարող են տալ Հայաստանի իշխանության ղեկավարին՝ անձնական երաշխիք, բայց դա չի լինի Արցախի կամ Հայաստանի հայերի համար։ Երբ խոսում են խաղաղության մասին, պետք է իմանալ, որ դա կլինի խաղաղություն, բայց ՀՀ այս իշխանության համար»,- ասաց Գասպարյանը։
Խնդրում եմ, վստահ եղեք իմ շարունակական ամենօրյա աղոթքների և ձեր անունից իմ շարունակական քարոզչության մեջ: Ձեզանից յուրաքանչյուրը մեծ նշանակություն ունի ինձ և շատ ուրիշների համար ամբողջ աշխարհում: Աղոթում եմ ձեզ համար, Աստծո օրհնությունը բոլորիդ և երկար ապրեք ազատ Հայաստանում և ազատ Արցախում»:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ԼՂ կարգավիճակի հարցում պաշտոնական Երևանի մոտեցումները չեն փոխվել պատերազմից հետո, Հայաստանն իրեն քիչ-քիչ հեռացրել է այս հարցից, որի վերջնակետն այն էր, որ ՀՀ իշխանությունները հստակ հայտարարեցին, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղի հետ միասին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 5-ին հայտարարել է Թբիլիսիի մերձակայքում նոր միջազգային օդանավակայան կառուցելու որոշման մասին։
Հունիսի 3-ին Թուրքիայում նորանշանակ կառավարության կազմի հրապարակումից հետո թուրքական մեդիայի ուշադրության կենտրոնում է հայտվնել այն հարցը, թե ովքերն են զբողեցնելու զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Ստամբուլի նահանգապետի և ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնները։
Ադրբեջանցիների կողմից առևանգված և կալանավորված հայ 2 զինծառայողներին՝ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին, այցելել է Ադրբեջանի ՄԻՊ-ը։