Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, երբ, չեմ կարող ասել. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։

«Պետք չէ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության սառեցման մասով քաղաքական դիրքորոշումը շփոթել իրավական պրոցեսի հետ։ Մենք փաստացի սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, նիստերին չենք մասնակցում։ Մենք ցանկանում ենք, որ պատասխանեն մի հարցի` ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում։

Մենք ՀԱՊԿ-ի մասով պրոբլեմ չենք ստեղծել, բոլոր խնդիրները ստեղծվել են այն կետից, երբ մենք այս հարցը բարձրացրել ենք ու պատասխանը չենք ստացել»,- ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց` եթե ՀԱՊԿ-ը կպատասխանի հնչեցված հարցերին, ու այդ պատասխանները համընկնեն Հայաստանի պատկերացումներին, ապա դա կնշանակի, որ ՀՀ-ի ու ՀԱՊԿ-ի միջև հարցերը լուծված և ամփոփված են։

Փաշինյանը հայտարարեց՝ եթե երկրի պատկերացումների հետ պատասխանը չհամընկնի, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, բայց չգիտի, թե երբ։

Հարցին, թե երբ է վերջին անգամ զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Նոր տարուց առաջ»։

Տեսանյութեր

Լրահոս