
Փաշինյանը չբացառեց միջազգային ատյաններում գանգատներից երկուստեք հրաժարումը

Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է հրաժարվել միջազգային ատյաններում Բաքվի դեմ հայցերից, երբ խաղաղության պայմանագիրը պատրաստ կլինի։
«Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է ու քննարկվում է։ Դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ խաղաղության պայմանագրի դրույթները համաձայնեցվան կլինեն ու երկու կողմերը պատրաստ կլինեն ստորագրել այն»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի կնքումից հետո իրավական պատերազմի շարունակումն անիմաստ է, բայց հավելեց, որ այս գործընթացը պետք է լինի երկուստեք։
«Խոսքը չի կարող լինել միայն Հայաստանի պարագայում, երկուստեք պետք է գնալ նման լուծման»,- նշեց նա։