Թուրքիայում հարձակվել են Աթաթուրքի կիսանդրու վրա

Թուրքիայի Մանիսա նահանգի Շեհզադե շրջանում հարձակում է իրականացվել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրու վրա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հարձակումն իրականացրած անձը կացնով մի քանի հարված է հասցրել կիսանդրուն, ինչի հետևանքով այն վնասվել է։

Տեղի բնակիչների վկայությամբ՝ նախքան հարվածելը նա բղավել է «‎Կուռքերին ե՞ք պաշտում»‎։

Այնուհետև բնակիչները միջամտել են դեպքին և կարողացել խլել կացինը նրա ձեռքից։ Հարձակուն իրականացրած անձը բերման է ենթարկվել, այնուհետև ցուցմունք տալուց հետո ազատ արձակվել։

Տեսանյութեր

Լրահոս