«Սա է Հայաստանը». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ ցույց տվեց ՀՀ տարածքի մանրակերտը` պատասխանելով հարցին, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետության տարածքը։

«Սա Հայաստանի Հանրապետության դե յուրե ամրագրված տարածքն է»,- հայտարարեց նա՝ ցույց տալով  ՀՀ տարածքի մանրակերտը։

Նա հայտարարեց, որ երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել ու չի լինի Տավուշի մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին՝ ասելով.

«ՀՀ տարածքում նման անուններով գյուղեր չեն եղել, որոնց անունները նշվում է ադրբեջանական մամուլում։

Եկեք արձանագրենք` որն է ՀՀ-ն, որ կարողանանք հստակ ձևակերպել` որտեղ, ինչպես Ադրբեջանը ունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ և որտեղ է, որ չունի։ Մոռանանք Ադրբեջանին և ելնենք մեր ելակետից։ Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերի մասին»։

Նա նշեց, որ նախկին սահմանը, որ ԽՍՀՄ-ի ժամանակ գոյություն է ունեցել, այդ սահմանից այն ինչ գտնվում է այն կողմում Ադրբեջան է, ինչ գտնվում է այս կողմում` Հայաստան։ Փաշինյանը, սակայն, այդպես էլ հստակ չպատասխանեց Տավուշի 4 գյուղերի մասին հարցին։

Նա տեղեկացրեց, որ կայցելի Տավուշի մարզ՝ տեղում հնարավոր խնդիրներին ծանոթանալու համար. «Այս պահի դրությամբ մենք որոշումներ չունենք։ Բայց ես կարծում եմ՝ մենք պետք է այս ընդհանուր պրոցեսը կառավարենք այդ տրամաբանությամբ»։

 

Տեսանյութեր

Լրահոս