Կարծում եմ՝ նախագահ Ալիևը պարտավոր է Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ տրամադրել Ադրբեջանի կազմում, որը պետք է բանակցությունների կարևոր հարցերից մեկը լինի»,- նկատեց Ուորլիքը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա իր խոստմանը և 2025-ին կհեռանա Ղարաբաղից։
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում։ Տուժածներ չկան։
«Իր հերթին՝ համախմբման է գնում նաև Հայ Առաքելական եկեղեցին՝ փորձելով համախմբումն ապահովել քրիստոնեական հավատքի, ազգային արժեքների, ազգային ինքնության, կամ, որ նույնն է՝ գերագույն ազգային շահերի շուրջ։ Նման նպատակի շուրջ համախմբումը, սակայն, շատ դժվար է, երբ պետական ինստիտուտները դրան միտված քայլեր չեն անում, ավելին՝ գնում են դրան հակադրվելու ճանապարհով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Արշակ արքեպիսկոպոս սրբազանը։
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժը խոչընդոտելու վերաբերյալ՝ շեշտելով, որ Ադրբեջանը պարտավոր է չխոչընդոտել հումանիտար բեռների մատակարարումը պաշարված Արցախ։ Տվյալ պարտավորության խախտումը հանդիսանում է Ժնևի կոնվենցիաների դրույթների լուրջ խախտում և որակվում որպես պատերազմական հանցագործություն։
Շուշիի օպերացիան մենք պետք է տեսնենք ամբողջ պաշտպանական օպերացիայի համատեքստում և ամբողջ այդ ճեղքման գոտում հակառակորդի հետևողական կամ կամաց-կամաց առաջխաղացման տիրույթում: Առանձին Շուշիի օպերացիան չպետք է տեսնել, ռազմավարական մակարդակի պատասխանատուն, իրենք մխրճման գոտում պետք է դեմն առնեին գոնե Հադրութի անտառային հատվածներում, որտեղ բավականին լավ պայմաններ էին հակառակորդին կանգնեցնելու համար։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ժամը 13:50-17:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Հուլիսի 12-ին թուրքական ընդդիմադիր ազգայնական «Լավ» (Iyi Parti) կուսակցության անդամ Լյութֆու Թյուրքանը խորհրդարանում բարձրաձայնել է «Diyarbekirspor» ֆուտբոլային ակումբի անվան և էմբլեմի փոփոխության մասին շրջանառվող լուրերը:
Կինը խոստովանական ցուցմունք է տվել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նրա ստամոքսից հանել են հաշիշի 126 պարկուճ։ Դրանց ընդհանուր քաշը կազմել է մոտավորապես 1,74 կգ։ Գործն ուղարկվել է դատարան՝ հետագա քննության համար։
Բավական է նշել, որ նամակի հեղինակները ոչ միայն աղերս չունեն մասնագիտական որեւէ գիտելիքի հետ, այլեւ չեն տիրապետում տարածաշրջանի աշխարհագրությանը, պարբերաբար մեջբերելով ինչ-որ տեղանուններ, որոնք Հայաստանում պարզապես չկան, օրինակ՝ Գաֆան, Գեյչա եւ այլն։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը վաղաժամ է համարում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն այն մասին, որ Միացյալ Նահանգները հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ կյանքն Ադրբեջանի կազմում։
Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման օրն ու վայրը:
ԿԽՄԿ-ն ապահովում է էական մարդասիրական աջակցություն և պաշտպանություն նրանց, ում այն անհրաժեշտ է՝ չեզոքության, անկախության և անաչառության մարդասիրական սկզբունքներին համահունչ։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։
Հուլիսի 11-ին Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանում անցկացվել է Հյուսիսատլանտյան դաշինիքի (ՆԱՏՕ) խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության առաջին նստաշրջանը:
Նա կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում միջազգային ներկայությունը, քանի որ անվտանգության և իրավունքների երաշխիքների ստեղծումն առանց միջազգային ներկայության շատ դժվար կլինի։
Այսօր ժամը 05։30-ին Ադրբեջանը կրակ է բացել Տեղ համայնքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորում ստացել։ Այս մասինտեղեկացրել էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը և հայտնել, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էրդողանը Աթաթուրքի օրինակով Ռուսաստանից քամեց ինչ հնարավոր է և սերտացնում է հարաբերությունն Արևմուտքի հետ։
Այսօր այդ տեղաշարժը չկա, և մեր ակնկալիքն այն է, որ խաղաղապահներն իրականացնեն իրենց առաքելությունը ամբողջությամբ, և Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ չկանգնեն հումանիտար այսպիսի ճգնաժամի առաջ, որովհետև շարունակական ճգնաժամը խորանում է: Վերջին շրջանում միջանցքն ամբողջովին է փակ, նույնիսկ ապրաքնների տեղաշարժ չկա: Եվ սա բարդացնում է կյանքը հենց ԼՂ-ում: Ակնկալիքն այն է, որ այսպիսի ճգնաժամեր չլինեն: Հիմնական ակնկալիքն այն է, որ խաղաղապահները կարող լինեն իրենց մանդատի շրջանակում իրականացնեն այն գործառույթները՝ ասինքն ապահովեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը»:
Անդրադառնալով չլուծված խնդիրներին՝ Գրիգորյանն ասել է, որ ամենառաջնային խնդիրներից մեկն է հստակեցնել սահմանը 1975 թվականի Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզի հիման վրա։
Դատարանը 2023 թ. հուլիսի 6-ի որոշմամբ վերահաստատում է Ադրբեջանի միջազգային իրավական պարտավորությունը
«Մենք հրաժարվում ենք վախենալ»,- այսպիսին էր ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի արձագանքը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններին։
Հուլիսի 11-ին՝ ժամը 20:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն իսկապես անհարիր է հայ-ամերիկյան հարաբերությունների բնույթին: Գուցե հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները չափազանց բարձր մակարդակի վրա չեն, բայց միշտ եղել է փոխադարձ հարգանք, և ընդհանրապես նման հայտարարությունը, որ Արցախը կարող է գոյատևել Ադրբեջանի կազմում, անհարիր է հայ-ամերիկյան ժառանգությանը, պատմությանը: Դեսպանի հայտարարությունը չի նպաստում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը: Ե՛վ ԱՄՆ-ում, և՛ ԵՄ-ում, և՛ ՌԴ-ում մեր գործընկերները պետք է հասկանան, որ ՀՀ գործող իշխանություններն անցողիկ են»:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի 2023թ․ հուլիսի 6-ի որոշումը, որի ամբողջական տեքստը կողմերին տրամադրվել է հուլիսի 11-ին։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հայ-գերմանական գիտահետազոտական համագործակցությունն ունի ավելի քան երեսուն տարվա պատմություն:
«Իրենք մտածում են, որ Արցախը հանձնելուց հետո Արևմուտքն իրենց կօգնի Հայաստանում մնալ իշխանության, եթեչկարողանան պահպանել նաև29.800 քառակուսի կմ Հայաստանը, որովհետև Փաշինյանի համար ի՞նչ տարբերություն, թե որտեղի վարչապետն է ինքը. կարող է մնալ անգամԱդրբեջանի կողմից 1919 թվականի առաջ քաշած քարտեզի սահմաններով Հայաստանի վարչապետը»։
Արդեն ապրիլի 23-ին ադրբեջանական սահմանապահ ծառայությունը փակել էր նույն ճանապարհը մեկ այլ հատվածից՝ Հակարիի կամրջի վրա անցակետ տեղադրելով: Այս ընթացքում խափանվել էր Հայաստանից Արցախ մատակարարվող գազի և հոսանքի մատակարարումները, որոնք մինչ օրս չեն վերականգնվել:
Հուլիսի 11-ին՝ ժամը 17:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տեղի և Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ուրեմն պետք է զգոն լինենք, ուրեմն մեր զորավարժությունները, որ առավելագույնս մոտ էին մարտական իրավիճակին, պետք է զգուշացում լինեն ուրիշների համար, իսկ մեզ համար` դառնան կյանքի նորմ: