Փաշինյանը գերազանց է գնահատել ԱՄՆ պետքարտուղարի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ եռակողմ հանդիպումը

Նիկոլ Փաշինյանը գերազանց է գնահատել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպումը։

«Գերազանց խորհրդակցություններ ենք անցկացրել ԱՄՆ և ԵՄ գործընկերների հետ՝ Հայաստանի տնտեսական, հումանիտար և ժողովրդավարական կայունության ամրապնդման նպատակով համագործակցության ընդլայնման ուղղությամբ»,- Փաշինյանը գրել է X-ի իր էջում։

Բրյուսելում կայացել է Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը։

Եռակողմ հանդիպման մեկնարկից առաջ ՀՀ վարչապետը, ԱՄՆ պետքարտուղարը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։

Փաշինյանն ավելի վաղ Բրյուսելում հանդիպել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930