«Սահմանին սրացումն ավելի շատ կախված է Ռուսաստանից, քան հենց Ադրբեջանից». Արմեն Գրիգորյան

«Հայ-ադրբեջանական հնարավոր սրացումը կախված է միայն այն բանից, թե որքանով պաշտոնական Երեւանը թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային ապակառուցողականորեն ազդել տարածաշրջանի եւ երկրի իրավիճակի վրա»,- այս մասին օրերս հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Առաջին ալիքին» տված հարցազրույցում  ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը անդրադարձել է վերոնշյալին:

«Ադրբեջանի հետ սահմանին սրացումը, ստացվում է, ավելի շատ կախված է Ռուսաստանից, քան հենց Ադրբեջանից։ Մեծ Բրիտանիան հրավիրված չէ Բրյուսելի հանդիպմանը։ Այս իրադարձության շուրջ կեղծ նարատիվներ են ստեղծվում։ Նշանակում է՝ Ադրբեջանի հետ սրումը, այո, ավելի շատ կախված է Ռուսաստանից, քան Ադրբեջանից։ Տիկին Զախարովայի հայտարարությունից կարող ենք հենց սա ենթադրել, ինչը շատ մտահոգիչ է»,- նշել է Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930