Իր հերթին Հաջիևն ընդգծել է Ադրբեջանի նախագահի վճռականությունը՝ ընդլայնելու երկու եղբայրական հարևանների միջև կապերը բոլոր ոլորտներում՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա։
Արցախի Հանրապետության «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի խոսքով՝ Ղարիբ Բաբայանի հետ երկար տարիներ աշխատել են Մեսրոպ Մաշտոց համալսարանում, նա համալսարանի պրոռեկտորն է եղել։ Խիստ կասկածներ ունի, որ Ղարիբ Բաբայանին կալանավորելու միջնորդություն ներկայացնելը եղել է Ադրբեջանի կողմից ուղիղ հրահանգ՝ ուղղված ՀՀ իշխանություններին։
Հրապարակումից անմիջապես հետո, միջոցառման կազմակերպիչները կապ են հաստատել նյութի հեղինակի հետ եւ մանրամասնորեն ներկայացրել միջոցառման նպատակն ու բովանդակությունը՝ պատասխանելով նրա բոլոր հարցերին, սակայն վերոնշյալ պարզաբանումները հեղինակի կողմից որեւէ կերպ չեն ներկայացվել հանրությանը՝ հերքելու նախորդ նյութում տեղ գտած ապատեղեկատվությունը։
«Պատկերացնո՞ւմ եք մի ինքնիշխանություն, որի գլխավոր պաշտոնյաներից մեկը ձեզ հետ զրույցում ասում է՝ Արցախ, հետո միանգամից ասում է՝ վայ, ու ասում է՝ Ղարաբաղ, հանկարծ Ալիևը չջղայնանա: Դուք պատկերացնո՞ւմ եք ինքնիշխանություն, որտեղ Արարատ լեռը, Արևմտյան Հայաստանը, մեր Անկախության հռչակագիրը համարեն պրոբլեմ: Դուք պատկերացնո՞ւմ եք մի ինքնիշխանություն, որը վախենում է պատասխանել Ալիևին, որը մեղադրում է Հայաստանին՝ 30 տարի ֆաշիստական պետություն լինելու մեջ»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով՝ այսօր իշխանությունները կարծես թե գտնվում են «երկու քարի արանքում»՝ և՛ ուզում են իրենց նախապես որոշված հակապետական ծրագրերն իրականացնել, և՛ նաև հասկանում են, որ առջևում ընտրութուններ են, և դա կարող է հակառակ էֆեկտն ունենալ։
Չնայած խոշտանգումներին և Բաքվում իր դեմ ուղղված անձնական բոլոր սպառնալիքներին՝ նա մեզ ասել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը շատ կարևոր է իր համար, նա մարտական է տրամադրված, անդրդվելի է, նա ասում է, որ չնայած բոլոր վտանգներին՝ ցանկանում է ասել ճշտարտությունը:
«Այո, 2022թ. ապրիլի 23-ին ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ կարճ ճեպազրույցի ընթացքում առաջարկեց լրագրողին, որպեսզի նրանք պահանջեն Նիկոլ Փաշինյանից՝ հրապարակել, թե 2019թ. ապրիլ-հունիս ամիսներին ի՞նչ պաշտոնական առաջարկ են ներկայացրել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ կապված արցախյան կարգավորման հետ: Նիկոլ Փաշինյանը ծպտուն չհանեց»:
Նիկոլն է Ալիևի բերանը լեզու դրել. խաղաղության օրակարգը դատարկ թուղթ է, ԵՄ գնալը` էժան ավանտյուրա. Էդուարդ Շարմազանով
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հարցազրույց է տվել ամերիկյան «Fox News»- հեռուստաալիքին։ Հարցազրույցի ընթացքում անդրադառնալով Թուրքիայի կողմից «Կապույտ հայրենիք» (Mavi Vatan) հայեցակարգին՝ Դենդիասը նշել է, որ այդ հայեցակարգն անհանգստացնում է Հունաստանին և, ըստ այդմ, ցանկանում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները «սանձի» Թուրքիային։
Փետրվարի 2-ին թուրքական հայտնի «Fenerbahçe» ֆուտբոլային ակումբը սեփական հարկի տակ ընդունել էր «Çaykur Rizespor»-ին։ «Fenerbahçe»-ի երկրպագուները հայտնի են քաղաքական և տարատեսակ հարցերի շուրջ իրենց մոտեցումներով ու ֆուտբոլային խաղերի ընթացքում կազմակերպած ակցիաներով։
Եվրամիության համար շատ կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը շարունակվի հանգիստ և դրական միջավայրում՝ հիմնվելով տարբեր ձևաչափերում, իսկ վերջերս նաև երկկողմ հարթությունում առկա ձեռքբերումների ու հաջողությունների վրա:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2024-ի զբոսաշրջության վիճակագրական տվյալները։ Նշվում է, որ զբոսաշրջության ոլորտից ստացված եկամուտները 2023-ի համեմատ աճել են 8.3%-ով՝ կազմելով 61 մլրդ 103 մլն 419.000 դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է։
Հայաստանի ազգային խորհրդանիշների վրա հարձակումը թուրքական օպերացիա է. Արմեն Աշոտյան
Թուրքական «Ser Araştırma» հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել 26 նահանգում։ Հարցման մասնակիցները նշել են, թե ում կընտրեն, եթե անցկացվեն նախագահական ընտրություններ։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը հասարակական գործիչ, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ու Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն են։
Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է հակակառավարական բողոքի ակցիաների մի քանի մասնակիցների: Հազարավոր ցուցարարներ, որոնք պահանջում են նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում, փակել են մայրուղին երկրի մայրաքաղաք Թբիլիսիի ծայրամասում:
Թուրքիան կարող է ընդունել որոշ պաղեստինցի բանտարկյալների, որոնց Իսրայելն ազատ է արձակել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ կնքած հրադադարի համաձայնագրով, կիրակի օրը Քաթար կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում է AFP-ն։
Բրիտանական «The Guardian» պարբերականը վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիայի վերաբերյալ։ Հոդվածում նշվում է, որ Թուրքիան ավելի քան 20 տարի բարակ գծով քայլում է Արևմուտքի, ՌԴ-ի և Չինաստանի միջև։
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը, որն այցով գտնվում է Թեհրանում, հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաքչիի հետ, հայտնում է Mehr-ը։
Թբիլիսիում շարունակվում են բողոքի ակցիաները, այսօրվա ակցիայի ժամանակ ցուցարարները պահանջել են ազատ արձակել լրագրող Մզիա Ամագլոբելիին և նախորդ ցույցերի ժամանակ ձերբակալված այլ մարդկանց։ Այս մասին հայտնում է Кавказский Узел-ը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կիրակի օրը հայտարարել է, որ հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կդադարեցնի Վաշինգտոնի համագործակցությունը Սիրիայի քրդական YPG խմբավորման հետ, հայտնում է Reuters-ը։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական գնահատմամբ՝ 2024 թվականի դեկտեմբերին, 2023-ի համեմատ, համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ-ի) աճը կազմել է 6,7 տոկոս, իսկ 2024 թվականի ամբողջ տարվա աճը` 9,5 տոկոս:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի՝ երկրի պաշտպանության նախարարության հրթիռային նվաճումների ցուցահանդես այցելության ժամանակ առաջին անգամ ցուցադրվել են «Բավար 373» հակաօդային պաշտպանության համակարգի պատկերները, հայտնում է Mehr-ը։
Հայ մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի կյանքի և գործունեության մասին դեռևս կան մի շարք անհայտ իրողություններ, որոնք պայմանավորված են նրա ողբերգական մահով և կորած ձեռագրերով:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը վերահաստատել է իր աջակցությունը երկրի պաշտպանական ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ Իրանի ռազմական ներուժը ծառայում է պաշտպանական նպատակների և ապահովում է ազգային անվտանգությունը, գրում է Mehr-ը։
Ադրբեջանի կողմից Իրանին որևէ սպառնալիք չի լինի. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խորհրդական Մեհդի Սանաիի հետ հանդիպմանը:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ Վրաստանում գրիպի դեպքերի կտրուկ աճը սկսվել է դեկտեմբերի երկրորդ կեսից։ Այն ժամանակ գրիպի դեպքերի համամասնությունը կազմում էր 25 տոկոս։ Այն իր առավելագույնին է հասել հունվարի երրորդ շաբաթում՝ հասնելով 60 տոկոսի։ Այժմ կազմում է 58 տոկոս։
Եվրոպական միության հետ հարաբերությունների սերտացման ներկայիս փուլի վերաբերյալ ռուս պաշտոնյաների զգուշացումներն ակնհայտորեն մտահոգել են հայկական կողմին։ Նախօրեի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ռուսաստանը որոշ անհանգստություններ ունի՝ կապված ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու օրինագծի և դրա շուրջ պրոցեսի հետ։
«Մենք այդ նիստը չենք գումարել, և այդ տեքստը գրվել է միայն նրա համար, որ ժողովուրդը կարողանա անվտանգ դուրս գալ թշնամու ցեղասպան գործողություններից: Այդ տեքստում ՀՀ իշխանություններն առաջարկ են արել, փոփոխություններ են արվել, և այդ տեքստն ի սկզբանե այն կերպ է շարադրվել, որ լինի հակասահմանադրական և հետագայում շահարկման առարկա չդառնա: Բայց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն այդ «փաստաթուղթը» սարքել էին դրոշակ և փորձում էին ցույց տալ, որ Արցախը լուծարված է»:
Ցավոք սրտի, բանակում այս իրավիճակի դեմ խուլ դժգոհության ազդակներ չկան։ Իհարկե, միջին և ցածր սպայակազմի հետ հանդիպումներում նրանք սարսափելի դժգոհություններ են արտահայտում, բայց վերնախավն ինչ-որ կերպ հարմարվել է գործող իշխանության օրակարգին և ամեն ինչ անում է այն սպասարկելու համար։ Դժվար է ասել՝ ովքեր են հուշում Նիկոլ Փաշինյանին, բայց նա քայլեր է անում, որոնցով բանակի վերնախավին դարձնում է իրեն հլու-հնազանդ։