ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը Խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձել է միջազգային առևտրի առարկա, և հարցադրում արել՝ ո՞րն է դրա վերջնանպատակը, երբ բավարար ռեսուրս է ծախսվել: ՔՊ պատգամավորը պնդել է նաև, որ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի եղել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում:
Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակն անդադարձել է Հորմուզի նեղուցով ծովային երթևեկության վերաբերյալ ԱՄՆ պնդումներին։ Նա նշել է, որ ոչ մի առևտրային կամ նավթատար նավ չի կարող առանց Իրանի թույլտվության և հսկողության անվտանգ անցնել նեղուցով։
Ադրբեջանի առաջնային նպատակը ՀՀ-ում ադրբեջանցիների բնակեցնելն է՝ թիվը կապ չունի. Քրիստինե Վարդանյան
Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը գտնվում է իր վերահսկողության և կառավարման ներքո՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության։
Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ երկրի հարավ-արևելքում անվտանգության ուժերի հետ բախման ժամանակ սպանվել են «ամերիկյան և իսրայելական հետախուզական գործակալությունների» երկու անդամներ, հաղորդում է իրանական պետական հեռարձակողը՝ այլ մանրամասներ չներկայացնելով:
Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը Գոմիի լեռնանցքում կիրճն է ընկել, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 15-ը, այդ թվում՝ 6 երեխա․ հայտնում է Interpressnews-ը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին անվանել է «օտարերկրյա գործակալ» և հերթական անգամ նրան մեղադրել 2008 թվականի օգոստոսին պատերազմ սանձազերծելու մեջ։ Կոբախիձեն այս հայտարարությունն արել է Ռուսաստանի հետ պատերազմի 18-րդ տարելիցի կապակցությամբ։
Երբ Վրաստանի թագավոր Իրակլի II-ը Ռուսաստանի հետ ստորագրեց Գեորգիևյան պայմանագիրը, այդ փաստաթուղթը վճռորոշ դեր խաղաց մեր պետության և երկրի փրկության գործում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։
Նշվում է, որ ցորենով բեռնված 20 վագոնից բաղկացած երկաթուղային շարժակազմը ճանապարհվում է Բիլաջարի կայարանից։
Կալանավորված Ստամբուլի նախկին քաղաքապետ և ընդդիմության նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հայտարարել է Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP) դուրս գալու մասին, որի անդամ էր 17 տարի։
Ադրբեջանի հետ կա առևտուր, կապի ու էլեկտրաէներգիայի ոլորտում ևս կան մտքեր. Սարգիս Խանդանյան
Թուրքիայի հետ կան պայմանավորվածություններ, ԵԱՏՄ-ում շարունակելու ենք մեր ակտիվ աշխատանքը. Խանդանյան
Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան բանակցություններ են անցկացնում էլեկտրաէներգիայի վերգետնյա տարանցիկ միջանցք ստեղծելու շուրջ, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարարը։
Երևի միայն պաշտոնի նշանակելու և սրա-նրա ունեցվածքի շուրջ քննարկումների ժամանակ են այդպես հանգամանալից, ջանասիրաբար, երկար-բարակ անդրադարձներ անում: 10- օրից ավել է մի քանի պաշտոն պետք է բաժանեն՝ դեռ չեն ավարտել: ՔՊ-ում դեպուտատ չմնաց, որ «ելույթ» չունենա, անիմաստ հարցեր չտա ու ժամավաճառությամբ չզբաղվի:
Տարածաշրջանում խաղաղության օրակարգը նախաձեռնել է հենց Ադրբեջանը․ օգոստոսի 13-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դիրկ Լյոլկեի հետ հանդիպման ժամանակ։
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ առաջիկայում Հայաստանից արտահանումներ կլինեն Ադրբեջան։
Թբիլիսիի պաշտոնյաները կարծում են, որ անհրաժեշտ է ամրապնդել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև կապերը, այդ թվում՝ տարածաշրջանային կապի առումով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը։ Իսկ իրականում, Ալիևի երեկվա ելույթը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելու…
Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ բանակցություններից հետո։
Իրանցի ազդեցիկ գեներալներից Սաֆավին հայտարարել է, որ TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստանի հետ պայմանավորվածություն կամ փոխըմբռնում չկա։
Իսրայելն ու Լիբանանը համաձայնեցրել են երկրների նախնական ցուցակը, որոնք կարող են մասնակցել «Հըզբոլլահի» զինաթափման վերահսկման մեխանիզմի ստեղծմանը։ Դրանում ընդգրկվել են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Շվեյցարիան և Ինդոնեզիան, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է Սաուդյան Արաբիայի հետ էլեկտրաէներգիայի հաղորդման նոր նախագծի շուրջ ընթացող բանակցությունների մասին։ Ծրագրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայում արտադրվող էլեկտրաէներգիան Հորդանանի և Սիրիայի տարածքով պետք է հասցվի Թուրքիա։ Հետագայում հնարավոր է նաև Լիբանանի ներգրավումը նախագծում։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն օգոստոսի 13-14-ը կմեկնի Եգիպտոս՝ մասնակցելու Թուրքիա-Եգիպտոս համատեղ պլանավորման խմբի (JPG) երկրորդ հանդիպմանը։ Այցի ընթացքում Ֆիդանը կհանդիպի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի և արտգործնախարար Բադր Աբդելատիի հետ։
Անվճար տրամադրվող 15 ԳԲ ամպային տարածքի պայմանները մնացել են անփոփոխ: «Gemini» համակարգի ինտեգրումից հետո «Google One»-ի վճարովի բաժանորդների թիվն աշխարհում արդեն գերազանցել է 150 միլիոնը:
Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում ուժերի հավասարակշռությունը փոխվում է: Հունական մամուլը, մասնավորապես «PhileNews»-ը, ուշադրություն է հրավիրել Թուրքիայի հետ ընթացող «անտեսանելի պատերազմին»՝ խոստովանելով, որ Անկարայի ռազմածովային հզորության աճը ստիպում է Աթենքին հիմնովին վերանայել իր պաշտպանական ծրագրերը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգոստոսի 11-ին այցելել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, և այդ այցի համատեքստում հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստաընկերությանը: 44-օրյա պատերազմում Բաքվի ռազմական օպերացիաների աշխարհաքաղաքական հետին պլանները Ալիևը, ըստ էության, հաստատել է մեր վերլուծություններում և փորձագիտական հարցազրույցներում արված պնդումները ՝ կապված Նախիջևանի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակության և Հայաստանի դեմ և շուրջ անվտանգային հնարավոր ռիսկերի հետ, որ ինքնավար […]
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Լիբիա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Նեթանյահուի ցեղասպանական կառավարությանը» մեղադրել է օկուպացված Հորդանան գետի Արևմտյանափին և Արևելյան Երուսաղեմում անօրինական գործողությունները շարունակելու մեջ, հաղորդում է Anadolu.
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը միջազգայնագետ, «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավար Սուրեն Սարգսյանն է:
Թուրքիայի գանձապետարանն իրականացրել է ներքին պետական պարտքի տեղաբաշխման հերթական աճուրդները, որոնց արդյունքում արձանագրվել են ռեկորդային բարձր տոկոսադրույքներ։