«Ղարաբաղի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է բոլորին: Մենք ցանկանում ենք, որ այդ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և Մինսկի խմբի համանախագահ երկրներին այն ըմբռնման և ջանքերի համար, որ հատկացնում եք այդ հարցին»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ինտեգրացիոն գործընթացների շրջանակում ինտենսիվ զարգանում են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ռովնագ Աբդուլլաևի խոսքով` Ադրբեջանում գազավերամշակման համալիրի շինարարությունը կսկսվի եկող տարի:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանն ընդառաջ Twitter միկրոբլոգի իր էջում հրապարակել է Պետերբուրգի Կոնստանտինյան պալատի լուսանկարը:
Հուլիսի 8-9-ը Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կքննարկվեն էներգետիկ անվտանգության հարցեր, հայտնում է APA-ն:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը ողջունել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի և Ադրբեջանում ձերբակալված մյուս հայտնի բանտարկյալների ազատ արձակումը, հայտնում է Report-ը:
ԴԱԻՇ-ի մահապարտն իրեն պայթեցրել է Սիրիայի Ղամիշլի քաղաքում հայերի և ասորիների ցեղասպանությանը նվիրված ﬕջոցառման ժամանակ, հայտնում է Horizon Weekly-ն:
Հունիսի 18-ին վարժանքների ընթացքում հետևակի մարտական մեքենայի տակ է ընկել և մահացել Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ Ալիև Ռահիմ Այդին օղլուն (Əliyev Rəhim Aydın oğlu), հունիսի 9-ին Ղազախի զորամասերից զինծառայողներից մեկը գնդակահարել է համածառայակցին և ինքնասպան եղել:
Ադրբեջանի և Հայաստանի նախագահների՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումը դրական քայլ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Համաձայն Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված երկկողմ համագործակցության պլանի՝ այսօր սկսվել են İŞIK-2016 միջազգային որոնողա-փրկարարական զորավարժությունները, հայտնում է APA գործակալությունը:
Ռուսաստանի, Հայաստանի ևԱդրբեջանի նախագահների կայանալիք բանակցությունների հիմնական խնդիրը Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրվելն է:
Ադրբեջանի Փախստականների և հարկադիր վերաբնակների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը հայտարարել է, թե միշտ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, հայտնում է APA գործակալությունը:
Ադրբեջանն ու Ռուսաստանը ստորագրել են հուշագիր ստորագրել Ադրբեջանի տարածքում դեղագործական արտադրություն հիմնելու մասին, հայտնում է Trend գործակալությունը:
Թուրքիայի արևելյան Էլազըգ նահանգում բախվել են ուղևորատար ավտոբուսն ու գնացքը, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհվել է 8 մարդ, գրում է թուրքական Sabah թերթը:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված գագաթաժողովին:
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ հունիսի 20-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որը երկրորդն է Արցախում ապիրլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո:
Իրանի ուժայինները երկրի մայրաքաղաք Թեհրանում ահաբեկչություն են կանխել, մի քանի մարդ ձերբակալվել է:
Haqqin.az պորտալը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, տեղեկացնում է, որ Ադրբեջանի բանակը հունիսի 19-ից սկսել է լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը: Դրանք կշարունակվեն մինչև հունիսի 24-ը:
Շնորհավորական նամակը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղարկել էր Ռուսաստանի նախագահին՝ շնորհավորելով Ռուսաստանի օրը, դարձավ Անկարայի հերթական փորձը՝ բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանն ընդառաջ գրառում է կատարել Twitter-ի իր էջում՝ հույս հայտնելով, թե հանդիպումն արդյունավետ ընթացք կունենա:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, հայտնում է TASS-ը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Պետերբուրգյան տնտեսական ֆորումի շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ալեքսեյ Միլերը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին ԵՏՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցու թյամբ:
Սոցիալական ցանցերում ֆուտբոլային երկրպագուները ծաղրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Եվրո-2016-ի շրջանակներում Թուրքիայի հավաքականի` Իսպանիայից կրած խոշոր հաշվով պարտությունից հետո:
Ադրբեջանի` պատանդների, գերիների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի ղեկավար Իսմայիլ Ախունդովը հայտարարել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ ադրբեջանական կողմում գտնվող ՀՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին ազատ արձակելու հնարավորության մասին:
ՀՀ ՊՆ-ն մանրամասնորեն անդրադառնալու է Ադրբեջանի ԶՈՒ-ի զորավարժություններին, որոնք մեկնարկելու են կիրակի օրը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հունիսի 19-24-ը կայանալիք Ադրբեջանի ԶՈՒ զորավարժություններին:
Պատժամիջոցները ներառում են ԵՄ Ղրիմում արտադրված ցանկացած ապրանքների արտահանում, Ղրիմի տարածքում եվրոպական ցանկացած ներդրում, ներառյալ՝ անշարժ գույք ձեռքբերում, բիզնեսի ֆինանսավորում, ծառայությունների մատուցում: Եվրոպական նավերին արգելված է մուտք գործել Ղրիմի նավահանգիստներ՝ բացառությամբ արտակարգ իրավիճակների:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան, նշանակվել է տնտեսական հարցերով թուրք-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, հայտնում է թուրքական Resmi Gazete թերթը:
2 մարդ է մահացել Թեհրանի գործարանում գազի պայթյունի հետևանքով, հայտնում է Trend-ը:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան այսօր Ադրբեջանի Տերտերի (Թարթառ) շրջան այցի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարծիք հայտնեց, որ լավ կլիներ՝ մենք գրեթե բոլոր երկրների հետ ազատ վիզային հարաբերություններ ունենայինք. «Բայց այս հարցը որևէ գին ունի՞, այս հարցի գինը որքա՞ն է՝ և՛ նրանց, և՛ մեր կողմից ի՞նչ վնասներ ենք կրում»: