ԱՄՆ-ն և իր գործընկերները զայրացած են, որ պատերազմը դադարեցված է Մոսկվայի միջամտությամբ․ Նարիշկին

«ԱՄՆ-ն և նրա ՆԱՏՕ-ի գործընկերները փորձում են տարաձայնություններ հարուցել Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև»,- այս մասին հայտարարել է ՌԴ Ներքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«ՆԱՏՕ-ի առաջատար երկրները փորձում են թաքցնել սեփական նյարդայնությունը Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև ԼՂ-ում հրադադարի հաստատման համաձայնության կապակցությամբ։ ԱՄՆ-ն և իր գործընկերները զայրացած են, որ պատերազմը դադարեցված է Մոսկվայի միջամտությամբ։ Չէ՞ որ դա, փաստորեն, «զրոյացրեց» նրանց բազմամյա աշխատանքը Անդրկովկասից Ռուսաստանի դուրսմղման ուղղությամբ»,-ասել է Նարիշկինը։

Նրա խոսքով, ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ «միացյալ Եվրոպան» չեն ցանկանում համակերպվել տարածաշրջանում ձևավորված ուժերի հավասարակշռության հետ։

«Դա ապամոնտաժելու նպատակով նրանք չմտածեցին ավելի լավ բան, քան կրկին սադրել տարաձայնություններ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև»,- ասել է Նարիշկինը։

Տեսանյութեր

Լրահոս