Նարիշկինը Արիևմուտքին մեղադրել է Ղարաբաղյան պայմանավորվածությունները խափանելու փորձերի մեջ

«Արևմուտքը հայ և ադրբեջանցի ազգայնականներին մղում է Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածությությունների հեղինակազրման և տապալման»,- այս մասին «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ասել է ՌԴ Ներքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

«Հայերին փորձում են համոզել նրանում, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը Երևանի պարտությունն է։ Հրապարակ է նետվում «մինչև հաղթական ավարտը  պատերազմի» անհրաժեշտության գաղափարը։ Ադրբեջանցիներին, ընդհակառակը, ասում են, որ Կրեմլը «գողացել է հաղթանակը իրենցից», երբ ադրբեջանական բանակին մեկ քայլ էր բաժանում Ստեփանակերտի գրավումից»,- նշել է Նարիշկինը։

Ռուս պաշտոնյան նաև նշել է․ «Նման գործողությունները հավելյալ ապացույց են այն բանի, որ ԱՄՆ-ն և նրա եվրոպական ընկերները, ինչպես միշտ, լուծում են սեփական խնդիրները հասարակ մարդկանց շահերի հաշվին, այս անգամ ադրբեջանցիների և հայերի։ Ամերիկացիներին ու եվրոպացիներին չի անհանգստացնում, որ իրենց սադրանքը կարող է հանգեցնել նոր արյունահեղության և սուզել տարածաշրջանը ծանր ռազմական հակամարտության մեջ» ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30