Ռոյթերսը հաղորդել է, որ Microsoft Azure-ի հաճախորդները կարող են ավելի մեծ ուշացում ունենալ Կարմիր ծովի ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխի բազմաթիվ խափանումների պատճառով։
Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան որոշել է հրաժարական տալ։ Այս մասին սեպտեմբերի 7-ին հայտնել է NHK հեռուստառադիոընկերությունը։
Նախարարը բարձր է գնահատել Վիեննայում միջուկային ծրագրի շուրջ տեխնիկական բանակցությունների երրորդ փուլը, հաղորդում է Mehr–ը։
Լեհաստանի և դաշնակիցների ինքնաթիռները կիրակի վաղ առավոտյան տեղակայվել են Լեհաստանի օդային տարածքը ապահովելու համար, այն բանից հետո, երբ Ռուսաստանը օդային հարվածներ է հասցրել Ուկրաինայի արևմուտքում՝ լեհական սահմանի մոտ, հայտարարել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։
Ակնկալվում է, որ միջկառավարական նիստում կարող են կայացվել երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ որոշ որոշումներ, ինչպես նաև կքննարկվի նախկինում համաձայնեցված քայլերի իրականացումը։
Այս գիշեր Գազա քաղաքին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդ, հայտնում է Al Jazeera-ն։
2025 թվականի հուլիսին Վրաստանում աշխատունակ բնակչության ամսական եկամուտը միջին հաշվով տատանվել է 1200-ից մինչև 2400 լարիի սահմաններում: Վրաստանի Եկամուտների ծառայության տվյալներով, այս կատեգորիայի աշխատավարձ ստացողների թիվը տվյալ ժամանակահատվածում կազմել է 326 հազար 681 մարդ:
Իրանի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին հայտարարել է Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև տեխնիկական բանակցությունների երրորդ փուլի մասին, հաղորդում է Mehr-ը։
Ռուսական զորքերը սեպտեմբերի 7-ի գիշերը զանգվածային հարձակում են սկսել Կիևի վրա: Անօդաչու թռչող սարքի հավանական խոցման ժամանակ կառավարության շենքում հրդեհ է բռնկվել, հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, հաղորդում է RBK-Ukraine-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա գլխավոր խորհրդականները աննկատելիորեն պատրաստվում են հոկտեմբերին Հարավային Կորեա մեկնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) առևտրի նախարարական հանդիպմանը, CNN-ին հայտնել են Թրամփի վարչակազմի երեք պաշտոնյաներ։
Անգլիայում մի տղամարդ բնակարանի բարձր վարձավճարի պատճառով տեղափոխվել է անտառ՝ վրանում ապրելու, գրում է The Sun-ը։
Չելյաբինսկում ստաֆորդշիրյան տերիերը հարձակվել է երկու մանկահասակ երեխաների վրա:
«Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արարատ Միրզոյանը որ այդպես խոսում են, ինչի իրենք տեսե՞լ են մեր տղաների խոշտանգված մարմինները, իհարկե չեն տեսել։ Այդ դաժանությունը մենք ծնողներով ենք տեսել։ Ես դեռ զարմացած եմ, որ այս ազգի մեջ կան մարդիկ, որոնց համար Նիկոլ Փաշինյանն ընդունելի է»,- հավելեց Անահիտ Ադոյանը՝ հավելելով, թե այս ամենը տեսնելուց հետո ինչպե՞ս կարող է համակերպվել, ինչպե՞ս կարող է հավատալ «Խաղաղության պայմանագրին»։
Իրանական բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին հայտարարել է, որ երկիրը 12-օրյա պատերազմի ժամանակ պայքարել է Արևմուտքի ամենաառաջադեմ ռազմական տեխնոլոգիաների և Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) դեմ, հաղորդում է Mehr-ը։
«Ռուսաստանի զբոսաշրջության գործակալությունների միությունը» զբոսաշրջության տվյալների հավաքագրման «Seltat.ru» հարթակում հրապարակել է տուր փաթեթների վաճառքի սեպտեմբերի վիճակագրությունը:
Սեպտեմբերի 5-ին Բաքվում կայացել է հերթական «դատական» նիստը, որի ժամանակ ավարտին է հասցվել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության նախաքննական «ցուցմունքների» հրապարակումը։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, կովկասագետ Հովիկ Ավանեսովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին փորձում են տարբեր աղբյուրներից տեղեկանալ, թե ո՞ր հուշարձաններն են մասամբ վնասվել, որո՞նք են ոչնչացվել, և առհասարակ հրդեհից հետո Արցախում որևէ հուշարձան կանգուն մնացե՞լ է, թե՞ ոչ։
Ռուսաստանին պետք է մղել դեպի խաղաղություն։ Դրա բանալին Եվրոպայի և Միացյալ Նահանգների համատեղ ջանքերն են, մասնավորապես՝ պատժամիջոցները և մաքսատուրքերը, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է RBK-Ukraine-ն։
Թուրքիան հերքել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի սպանության դավադրությանն իր մասնակցությունը՝ իսրայելական լրատվամիջոցներում շրջանառվող մեղադրանքները անվանելով «դիտավորյալ ապատեղեկատվական արշավ» երկրի դեմ:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը՝ հարևանների հետ հարաբերությունները զարգացնելու հարցում, հաղորդում է Mehr-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պիրոգովի շքանշանով պարգևատրեց Կամչատկայի տարածաշրջանային ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանին։
Հորդանանի թագուհի Ռանիա ալ-Աբդալլահը մեղադրել է Իսրայելին «պաշարման մեջ գտնվող Գազայի ողջ բնակչությանը սովի մատնելու» մեջ՝ Մեքսիկայում կայացած համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վստահեցնում է՝ պատերազմի հրձիգ, Հայաստանին և Արցախին պատերազմներ բերած Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի խոսել խաղաղության մասին, որովհետև խաղաղություն բերել ուղղակի չի կարող։
Ցավալի բան է կատարվում մեր ժողովրդի հոգեբանության հետ։
ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացը շատ երկար է լինելու։ Նման կանխատեսում է արել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայի ռադիոյի «Շաբաթօրյա երկխոսություններ» ծրագրում՝ մեկնաբանելով սեպտեմբերի 5-ին Ուժգորոդում Վլադիմիր Զելենսկու հետ կայացած հանդիպումը։ Նրա խոսքերը մեջբերում Է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործունեության հետաքննության ժամանակ համագործակցել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) հետ: Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։
Դոնալդ Թրամփն իր հերթին պլանավորել էր ամռանը պատժամիջոցներ կիրառել, եթե խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց չգրանցվի, սակայն նա դա չարեց և փոխարենը օգոստոսի 15-ին Ալյասկայում գագաթնաժողով անցկացրեց Վլադիմիր Պուտինի հետ։
Ներգրավվել է մոտ 450 միավոր զենք և ռազմական տեխնիկա։
Թրամփը նաև գրել է, որ ստիպված կլինի սկսել 301-րդ բաժնի վարույթը՝ ամերիկյան հարկ վճարող ընկերությունների նկատմամբ սահմանված անարդար պատժամիջոցները չեղարկելու համար։