2023 թվականին Լեռնային Ղարաբաղը վերագրավելուց հետո աճող ազդեցության շնորհիվ Ադրբեջանն օգտագործում է Իսրայելի և Թուրքիայի հետ իր սերտ կապերը՝ Սիրիայում տարածաշրջանային թշնամիների միջև լարվածությունը մեղմելու համար»։
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, հարցազրույցում անդրադառնալով Սիրիային, հայտարարել է, որ ԱՄՆ-ը սկսել է կրճատել իր ռազմական ներկայությունը Սիրիայում՝ նպատակ ունենալով, ի վերջո, փակել իր բոլոր բազաները՝ բացառությամբ մեկի։
Իսպանիայի կառավարությունը հայտարարում է, որ դադարեցրել է զենքի արտահանումը Իսրայել 2023 թվականի հոկտեմբերի 2-ից, սակայն որոշ հաղորդագրություններում նշվում է, որ մատակարարումները տեղի չեն ունեցել։ Իսպանիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի պետությունը անցյալ տարվա մայիսին՝ Նորվեգիայի և Իռլանդիայի հետ համակարգված ջանքերի շրջանակներում։
Հունիսի 1-ին թուրքական Իգդիրում 33 բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպություն հերթական հանրահավաքն են կազմակերպել և հնչեցրել Հայաստանի Մեծամորի ատոմակայանը փակելու կոչեր։
Սուդանում ՄԱԿ-ի պարենային ավտոշարասյան վրա հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այդ մասին հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը սպառնացել է դատի տալ «Չելսի» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր, ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչին՝ ակումբի վաճառքից ստացված գումարը Ուկրաինային փոխանցելու համար։ Վաճառքից ստացված 2.5 միլիարդ ֆունտ ստեռլինգ հասույթը սառեցվել է Մեծ Բրիտանիայի բանկային հաշվին, իսկ Աբրամովիչի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, հայտնել է BBC News-ը։
Տարածվող քարոզչական նյութերում առաջարկվում է ոչնչացնել նշված եկեղեցիները և դրանց փոխարեն մզկիթներ կառուցել։ Հիշեցնենք, որ մինչ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հիմնահատակ ոչնչացումը ևս շրջանառվում էին այդ եկեղեցու կա’մ քանդելու, կա’մ մզկիթի վերածելու առաջարկներ։
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի դումայի պատգամավոր Խալիդ Թագիզադեն Սիբիրն անվանել է «թյուրքական հնագույն երկիր»: Պատգամավորի հայտարարությունը բուռն սկանդալ է առաջացրել Ռուսաստանում։ Բողոքներ են ուղարկվել իրավապահ մարմիններին, իսկ պատգամավորը ճնշման տակ ստիպված է եղել ներողություն խնդրել։ Սակայն դա չի հանգստացրել տեղի հասարակությանը։
168.am-ը գրել է, որ մայիսի 30-ի «դատական» նիստի հիմնական թեման Բաքուն դարձրել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմը, մասնավորապես, «Գյանջայի դեպքերը»՝ մեղադրական սլաքն ուղղելով ՀՀ զինված ուժերի դեմ: Հունիսի 2-ի «դատավարությունը» շարունակվել է նույն տրամաբանության մեջ: Մասնավորապես, ներկայացվել են ինչ-որ փաստաթղթեր, որոնք իբր ապացուցում են 2020 թվականի պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորումները: […]
Աբշերոնի հանքավայրում կկառուցվի գազի վերամշակման նոր օբյեկտ, Բաքվի էներգետիկ ֆորումում հայտարարել է Total Energies in Europe-ի հետախուզման և արտադրության ավագ փոխնախագահ Ժան-Լյուկ Գիզյուն։
Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան սեպտեմբերին կայցելի Միացյալ Նահանգներ և ելույթ կունենա ՄԱԿ-ում կայանալիք հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Գերմանիան կշարունակի մերժել ապաստան խնդրողներին՝ չնայած Բեռլինի վարչական դատարանն այդ որոշումն անօրինական է ճանաչել։ Այդ մասին Գերմանիայի քաղաքների և համայնքների ասոցիացիայի համագումարում հայտնել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
ԱՄՆ նոր վարչակազմը միջնորդական ջանքեր է ներդնում Երևան-Բաքու գործընթացում Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացի հասնելու և նոր սրում թույլ չտալու համար։
Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆը հայտարարել է, որ իր կաբինետը հրաժարական է տալիս «Ազատության կուսակցության» առաջնորդ Գերտ Վիլդերսի՝ իշխող կոալիցիայից դուրս գալու որոշումից հետո: Վիլդերսը հայտարարել է, որ իր կուսակցությունը դուրս է գալիս իշխող կոալիցիայից, քանի որ դրա անդամները չեն աջակցել ներգաղթային քաղաքականության խստացման իր նոր ծրագրին: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Լեհ օրենսդիրները երկրի կառավարությանը վստահության քվե հայտնելու հարցը կքննարկեն հունիսի 11-ին։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Fox News-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն արդեն դուրս է բերել Սիրիայում գտնվող 2000 զինծառայողներից 500-ին։Անցյալ շաբաթ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մայքլ Միտչելը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դեռևս չի պատրաստվում ամբողջ կազմով դուրս բերել իր զորքերը Սիրիայից։
Լիբանանյան լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ նախագահ Ջոզեֆ Աունը նշել է, որ «Լիբանանն ակնկալում է ամրապնդել հարաբերություններն Իրանի հետ»։
CNN-ի զրուցակիցը դատապարտել է ԱՄՆ-ի նոր առաջարկը՝ հայտարարելով, որ «առաջին հայացքից այն գնահատվում է որպես անհետևողական և հատվածական, շատ անիրատեսական և պարունակում է չափից ավելի պահանջներ»։
Քվեարկությունը տեղի է ունեցել մի քանի շաբաթ տևած բողոքի ցույցերից հետո, որոնք սկսվել էին վարչապետի որդու կողմից չափազանց շատ ծախսերի մասին հաղորդագրությունների հրապարակումից հետո։
«Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովի հայտարարությունը
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, օգտագործելով ավելի քան 1 տոննա պայթուցիկ նյութ, ջրի տակ պայթեցրել է Ղրիմի կամրջի մի հատվածը։
Բանակցություններից հետո Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջյու Քեչելին հայտարարել է, որ շուրջ 1 ժամ տևած բանակցությունները բացասական արդյունքով չեն ավարտվել։
Իշխանությունների կարծիքով՝ բուհը չի կարող ապահովել հրեա ուսանողների և դասախոսների լիակատար անվտանգությունը, որոնց սպառնում են պաղեստինամետ ակտիվիստները, ովքեր դեմ են Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններին
Վիլդերսն անձամբ կառավարության կազմում չէ ո՛չ որպես ղեկավար, ո՛չ որպես նախարար։ 2024 թվականին նրան հաջողվել էր կոալիցիա կազմել երեք այլ պահպանողական կուսակցությունների հետ այն բանից հետո, երբ նա բավականաչափ աջակցություն չէր ստացել վարչապետ ընտրվելու համար։ Նիդեռլանդների վարչապետն է Դիք Սխոֆը:
2024 թվականին ավելի շատ լրագրողներ են սպանվել, քան Լրագրողների պաշտպանության կոմիտեի կողմից տվյալների հավաքագրման սկսվելուց ի վեր որևէ այլ տարում։
Դաշնային վերաքննիչ դատարանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թույլատրել է շարունակել մաքսատուրքերի գանձումը, մինչ ԱՄՆ վարչակազմը վիճարկում է առևտրի հարցերով դատարանի որոշումը։
Իրանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Լատինական Ամերիկա՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի 11-րդ խորհրդարանական ֆորումին, որն անցկացվելու է հունիսի 3-ից 5-ը Բրազիլիայի Ազգային Կոնգրեսի պալատում։
Անի ծաղկե գլուխգործոցները զարդարում են ոչ միայն «Ռիցը», այլև Վերսալի պալատը, «Գարնիե» օպերան, «Օրսեյ» թանգարանը, «Շանելի» ու «Դիորի» դեֆիլեները…
Մեծ Բրիտանիայի կողմից միջուկային կարողություններում աճող ներդրումները եւ Եվրոպայի ավելի լայն ուշադրությունն այս հարցի նկատմամբ տեղի են ունենում «դաշնակիցներին միջուկային զսպում ապահովելու ԱՄՆ հանձնառության թուլացման վերաբերյալ մտահոգությունների համատեքստում», գործակալությանը հայտնել է Բեռլինում Խաղաղօվկիանոսյան ֆորումի ավագ գիտաշխատող Ուիլյամ Ալբերքը։ Այդ քայլերն «անհրաժեշտ են, որպեսզի փոխծածկեն ԱՄՆ հեռանալու ռիսկերը
Ապացույցների կեղծումը, հետաքննությունների մանիպուլացումը և արդարադատության խոչընդոտումն կազմում են Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մասը։