Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՉԺՀ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Պեկինում վարչապետ Աբրահամյանը հանդիպումներ կունենա ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի, Չինաստանի Արտահանման-ներկրման բանկի նախագահ Խու Սյաոլյանի, Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կորպորացիայի (CCECC) փոխնախագահ, կոմկուսի առաջին քարտուղար Սոն Յոնի հետ:

Վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունում կմասնակցի ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելությանը:

Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը կմեկնի Սիան (Շենսի նահանգ), որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական համաժողովին: Ֆորումի շրջանակներում վարչապետ Աբրահամյանը հանդիպում կունենա ՉԺՀ պետական խորհրդի անդամ (փոխվարչապետ) Վան Յունի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930