![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանի նախագահը վստահեցրել է, որ իրանցիներն ամերիկացիներին հարգում են
![](https://168.am/wp-content/uploads/2014/06/Rukhani-musulmane-mogut-iskorenit-ekstremizm-na-Blizhnem-Vostoke.jpg)
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ ամբոխը, որը Թեհրանում վանկարկել է «Մա´հ Ամերիկային», իրականում ամերիկացիների վատը չի ցանկանում, հայտնում է BBC News-ը:
Նրա խոսքով՝ այդ կարգախոսները, որոնք հաճախ լսվում են ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, ԱՄՆ անցած քաղաքականության ռեակցիան են, օրինակ, երբ Իրաքի հետ պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը Սադամ Հուսեյնին աջակցություն ցուցաբերեց:
Ինչպես նշել է Իրանի նախագահը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, իրականում հանրապետության ժողովուրդը հարգում է ամերիկացիներին ու բացարձակ չի ցանկանում պատերազմ: