Հատուկ ուշադրություն կդարձվի խիտ բնակեցված քաղաքային միջավայրում մարտական հմտությունների կիրառմանը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի տարածքով արդեն Հայաստան է ներմուծվել ռուսական և ղազախական ցորենի խմբաքանակ։
Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարն այժմ ներկայացված է Վաշինգտոնի ազգային պատկերասրահում։ Այս մասին Թրամփը հայտնել է Truth Social-ում։
Ըստ նախարարի՝ 43 մարդ արդեն կալանավորվել է, ձերբակալվածները կապի մեջ են եղել շարժման անդամների հետ, զբաղվել ահաբեկչական
Ինչ վերաբերում է խնդրի բարոյահոգեբանական կողմին, ապա այստեղ եւս մեկ անգամ դրան անդրադառնալը մի կողմից ավելորդ է, մյուս կողմից՝ հնարավոր է եւ՝ ոչ:
Փաշինյանի ձևակերպումներն, առաջին հերթին, իհարկե, արդարացնում են դեռևս 2020-ից Ադրբեջանի իշխանությունների բոլոր գործողությունները Հայաստանի և Արցախի հանրապետությունների նկատմամբ։
Գրենլանդիայի խորհրդարանը նախատեսված ժամկետից վաղ կգումարի իր նիստը՝ քննարկելու կղզու վերահսկողությունը ստանձնելու վերաբերյալ ԱՄՆ հայտարարություններին իր արձագանքը։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում թուրքական 34 նահանգում ձերբակալվել է Գյուլենի կազմակերպության հետ կապերի համար կասկածվող 77 մարդ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը մեկօրյա այցով կժամանի Ադրբեջան հունվարի 26-ին: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հաղորդում է Ադրբեջան-Իսրայել դաշինք AIA Global-ը։
Ուկրաինայում որևէ ռազմական կոնտինգենտի տեղակայումը՝ լինի դա եվրոպական երկրներից, թե ՆԱՏՕ-ից ամբողջությամբ, անընդունելի է Ռուսաստանի համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ հրապարակելով Ուկրաինայի կարևորագույն օբյեկտների վրա «Օրեշնիկ» հրթիռային հարվածի տեսանյութ։
Խառը մենամարտերի մարտիկ Արման Ծառուկյանը, որը UFC-ում հանդես է գալիս թեթև քաշային կարգում, բլոգեր Ադին Ռոսի պոդկաստում պատմել է, թե ինչու է 2025 թվականին Իսլամ Մախաչովի դեմ մենամարտից դուրս եկել թեթև քաշային կարգում չեմպիոնական գոտու համար:
Գերմանական Կարմիր խաչի նախագահ Հերման Գրոհեն տեղեկացրել է, որ ձմեռային ամիսները վատթարացրել են Գազայի հատվածում արդեն իսկ դժվարին իրավիճակը՝ հանգեցնելով առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի և դեղորայքի սուր պակասի։
Արևմուտքը չի կարողանա իր պայմանները պարտադրել Ռուսաստանին Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար: Այս մասին Х սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է ամերիկացի տնտեսական կանխատեսող Մարտին Արմսթրոնգը։
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը հայտարարել է, որ Հարավային Կորեան 2026 թվականի հունվարի 4-ին և անցած տարվա սեպտեմբերի 27-ին անօդաչու թռչող սարքերի միջոցով խախտել է իր օդային տարածքը։
Ֆիլիպինների Սեբու քաղաքի աղբանոցում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։
Տասնմեկ մարդ է վիրավորվել ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Լեհաստանի վարչապետ Տուսկը նշել է, որ իրեն համարում է Եվրոպայի ամենաամերիկամետ քաղաքական գործիչը, սակայն շարունակում է մտահոգված լինել Գրենլանդիայի հարցով։
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ կգումարի հունվարի 12-ին: Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, նիստ գումարելու առաջարկը ներկայացրել է Ուկրաինան:
Ֆրանսիայի խորհրդարանի փոխխոսնակ Կլեմանս Գետտեն հայտարարում է, որ քննարկման կդնի ՆԱՏՕ-ից իր երկրի դուրս գալու հարցը։ Այս մասին նա երեկ գրել էր X-ի իր էջում։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն բաց է Ռուսաստանին և Չինաստանին նավթ վաճառելու հարցում: Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, Թրամփն այս մասին ասել է ամերիկյան նավթագազային ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը պետք է խթանի Ուկրաինայում խաղաղությունը, այլ ոչ թե Ռուսաստանից եկող սպառնալիքի մասին բարձրաձայնի։
Ֆինլանդիայի դուրս գալը Օտտավայի հակահետևակային ականների արգելքի մասին կոնվենցիայից ուժի մեջ է մտել Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդում է Yle-ն։
Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հայտարարել է ռազմավարական ենթակառուցվածքներն ու հանրային սեփականությունն ուժով պաշտպանելու պատրաստակամության մասին։
Կամչատկայի ափերին 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Գեոֆիզիկական ծառայությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս ունի հունվարի վերջին ստանալ Ռուսաստանի պատասխանը խաղաղության 20 կետանոց ծրագրի վերաբերյալ։ Նա այս մասին հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում։
Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել է տարածաշրջանի վրա անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման հետմղման մասին, հաղորդում է Կոմերսանտը:
Մոսկվայից Երևան երկու չվերթ է հետաձգվել Ռուսաստանի մայրաքաղաքում անբարենպաստ եղանակի պատճառով:
Իրանում զինված ջարդերի մասնակիցները ցանկանում են քաղաքացիական դիմակայություն հրահրել, որը կարող է հանգեցնել օտարերկրյա միջամտության: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը նավթագազային ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «վենեսուելական սցենարով» ձերբակալելու հնարավորության վերաբերյալ լրագրողի հարցին։
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդները ուրբաթ օրը դատապարտել են Իրանում տեղի ունեցած «ցուցարարների սպանությունը»՝ կոչ անելով իշխանություններին «զսպվածություն ցուցաբերել», հաղորդում է AFP-ն։