Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ օրերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում Հայաստանի հասցեին թույլ տված ոչ կոռեկտ արտահայտությանը:
Ֆինլանդիան շարունակում է պահպանել հնարավորությունը՝ դիմելու ՆԱՏՕ-ին անդամակցության համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Խավիստոն:
Կալաշնիկովի ինքնաձիգների արտադրությունը Ղազախստանում կկազմակերպեն 2022 թվականին «Տինիս» գործարանում, որը Ակմոլինի մարզի խոշորագույն մեքենաշինական ձեռնարկություններից մեկն է:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ Մոսկվայում հանդիպման շրջանակում երկու արտգործնախարարները քննարկելու են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգի կարևոր թեմաներին առնչվող հարցեր:
Վաշինգտոնի Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից 2021 թվականի նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հանրային կարծիքի հարցախույզը գնահատել է Հայաստանի բնակչության տեսակետները քաղաքական, տնտեսական և անվտանգության խնդիրների վերաբերյալ։ Հետազոտությունը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։
Միջազգային գործընկերներից Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումն իրականացվում է բացառապես պաշտպանական նպատակներով և հանուն Ռուսաստանի զսպման: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան:
Օրենսդիր գործչի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում այս տարի մասնակցել համաժողովին:
Վրաստանում տուգանել են սննդամթերքի արտադրությամբ եւ վերամշակմամբ զբաղվող շուրջ 100 բիզնես-օպերատորների, որոնք որակի վերահսկողության համակարգ չեն ներդրել՝ հաշվի առնելով ռիսկերի գիտակցումը (HACCP): Այդ մասին հաղորդել է Պարենամթերքի ազգային գործակալությունը: Տուգանված օբյեկտների ընդհանուր թվից 48-ը գործում են Թբիլիսիում:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Տրասը ժամանել է Մոսկվա, որտեղ աշխատանքային այցի շրջանակում բանակցություններ է ունենալու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին նշվում է ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի «Թվիթեր»-ի էջում արված գրառման մեջ:
Ռուսաստանի Դաշնությունը մշակութային ու պատմական ժառանգության պահպանման հարցը քննարկում է պաշտոնական Բաքվի և Երևանի հետ ավանդական շփումների ժամանակ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ցանկացած պահի, կախված Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացման հետ, պատրաստ են որոշում ընդունել հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Դանիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Ուկրաինայի շուրջ իրադրության դեէսկալացիան հնարավոր է, եթե Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն դադարեցնեն այդ երկրի օդուժի հետ համատեղ վարժանքները և դուրս բերեն ավելի վաղ Կիևին մատակարարած զինամթերքը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 10-ին Մոսկվայում Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Տրասի հետ քննարկելու է եվրոպական անվտանգությանն առնչվող հարցեր: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ ջանքերի միավորումը կօգնի արդեն այս տարի հաղթել համավարակին: «Մենք կարող ենք արդեն այս տարի տեսնել համավարակի ավարտը: Մենք կարող ենք տնտեսությունը վերադարձնել վերականգնման ուղի և փրկել կայուն զարգացման նպատակները, սակայն դրա համար պետք է գործենք հիմա»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը փետրվարի 8-ին ընդունել է օրինագիծ մինչեւ մարտի 11-ը ներառյալ դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին: Հեռարձակումը վարել է C-SPAN հեռուստաալիքը: Այդ որոշման օգտին հանդես է եկել 272 օրենսդիր, դեմ՝ 162 կնգրեսական:
Այսօր խորհրդարանում ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանն Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ օրակարգով են փետրվարի 24-ին Վիեննայում հանդիպում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը։
«Պարտված իշխանությունները չեն կարողանում նախապայման առաջ քաշել, և այդ համատեքստում այսօր Ադրբեջանը կարողանում է հանդես գալ թելադրողի դերում, չի համաձայնում որևէ պայմանի հետ, չէ՞ որ իր առջև պարտված իշխանություն է»,- հավելեց Դավիթ Գալստյանը։
Հնարավոր է Ռուսաստանի Սաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա այցելի փետրվարի 14-ին:
Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ զարգացումներ կան Հայաստանի և Ադրբեջանի երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ, որի մասին դեռ նախորդ տարեվերջին էին հայտարարվել։
Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի միջնորդությամբ իր և Ադրբեջանի նախագահի հեռավար հանդիպմանը։
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) նախագահ եւ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն տեղափոխել են Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոց (ԿԿՀ): 75-ամյա քաղաքական գործչի վիճակը գնահատվում է որպես ծանր, փետրվարի 9-ին ՏԱՍՍ-ին հայտնել է քաղաքական շրջանակների մի աղբյուր։
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի պաշտոնը ստանձնելու օրվանից անցել է շուրջ երկու տարի, և այժմ, ավելի քան երբևէ, լիահույս եմ երկու երկրների հարաբերությունների ավելի լավ ապագայի հարցում:
Փետրվարի 9-ին Արցախի՝ 44-օրյա պատերազմի արդյունքներով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանը նոր զորամաս է բացել, հայտնում է երկրի ՊՆ-ն։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել «Թալիբան» շարժման ԱԳ նախարար Ամիրհան Մոթաքիի հետ, որի ընթացքում քննարկվել է Աֆղանստանին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը:
Եվրամիության 27 երկրների դեսպանները փետրվարի 9-ին համաձայնեցրել են Եվրամիության՝ Ռուսաստանին նվիրված սեւ ցուցակում եւս հինգ մարդու ներառումը՝ Ղրիմում ՌԴ-ի Պետական դումայի ընտրությունների կազմակերպման համար:
Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ անհրաժեշտ է լուծել սահմանազատման և սահմանագծման հարցը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոլդովայի ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ադրբեջանի նախագահը ստորագրել է օրենք, որը, փորձագետների կարծիքով, մեծապես կբարդացնի երկրում մնացած լրագրողների կյանքը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ փետրվարի 10-ին կկայանա «նորմանդական ձեւաչափի» քաղաքական խորհրդականների հանդիպումը. Ռուսաստանի համար բանակցությունների դրական արդյունքները կապված են միայն Մինսկի համաձայնագրերի իրագործման հետ։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման նոր հեռանկարների մասին, գրում է EADaily-ն։