Բաժիններ՝

Կոնգրեսականները հավանություն են տվել մինչև մարտի 11-ը կառավարության ֆինանսավորման երկարաձգման մասին նախագծին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը փետրվարի 8-ին ընդունել է օրինագիծ մինչեւ մարտի 11-ը ներառյալ դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին: Հեռարձակումը վարել է C-SPAN հեռուստաալիքը: Այդ որոշման օգտին հանդես է եկել 272 օրենսդիր, դեմ՝ 162 կնգրեսական:

Այժմ փաստաթուղթը պետք է հաստատի Կոնգրեսի Սենատը, ինչից հետո այն կներկայացվի նախագահ Ջո Բայդենի ստորագրմանը: Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ավարտվել է 2021 ֆինանսական տարին, սակայն օենսդիրներն առայժմ չեն համաձայնեցրել 2022 թվականի լիարժեք բյուջեն:

Այդ պատճառով նրանք հարկադրված են ընդունելու ժամանակավոր բանաձեւեր կառավարության ֆինանսավորման երկարաձգման մասին: Այդպիսի նախորդ փաստաթուղթը գործում է մինչեւ փետրվարի 18-ը: Եթե նոր բանաձեւը չհաստատվի մինչեւ այդ ժամանակը, ԱՄՆ-ին կարող է սպառնալ նոր «շատդաուն»՝ կառավարության աշխատանքի դադարեցում: Վերջին անգամ դա տեղի ունեցավ 2018 թվականի դեկտեմբերի 22-ին, ինչի հետեւանքով պետական ծառայողները գնացին հարկադրած արձակուրդի ռեկորդային երկարատեւ ժամկետով՝ 35 օր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս