Բաժիններ՝

Ֆինլանդիան շարունակում է պահպանել ՆԱՏՕ-ի անդամակցության հնարավորությունը. ԱԳ նախարար

Ֆինլանդիան շարունակում է պահպանել հնարավորությունը՝ դիմելու ՆԱՏՕ-ին անդամակցության համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Խավիստոն:

«Ինչպես ասվում է 2020 թվականի աշնանը Ֆրանսիայի կառավարության՝ արտաքին քաղաքականության ու անվտանգային քաղաքականության մասին հրապարակած զեկույցում, Ֆինլանդիայի արտաքին քաղաքականության, անվտանգային ու պաշտպանական քաղաքականության հիմքում ընկած է ազգային ծրագրում մանևրելու և ընտրելու հնարավորության տարածքի ապահովումը: Ելնելով դրանից, մենք շարունակում ենք պահպանել հնարավորությունը՝ դիմելու ՆԱՏՕ-ին անդամակցության համար»,- ասել է նախարարը: Նա ընդգծել է, որ որոշումների կայացման ընթացքում հաշվի են առնում տիրող իրավիճակը և այն փոփոխությունները, որոնք միջազգային համատեքստում տեղի են ունենում անվտանգության ոլորտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս