Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը ժամանել է Մոսկվա

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Տրասը ժամանել է Մոսկվա, որտեղ աշխատանքային այցի շրջանակում բանակցություններ է ունենալու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին նշվում է ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի «Թվիթեր»-ի էջում արված գրառման մեջ:

Բրիտանական կողմը նշել է, որ ռուս գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում քննարկվելու է Ուկրաինայի շուրջ իրադրությունը:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ արտգործնախարարները քննարկելու են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգի կարևոր թեմաներին առնչվող հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28