Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը լուսանկարներ է հրապարակել Տավուշի հանձնված գյուղերից։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին:
Հունիսի 4-ին Ադրբեջանում մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի հատուկ ջոկատայինների համատեղ զորավարժությունը։ Այն կազմակերպվում է ամեն տարի՝ սկսած 2009 թվականից։
Փաստաթուղթը ստորագրել են Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը և Պաղեստինի ներքին գործերի նախարար Զիյադ Հաբբ ար Ռիխը։
Այսօրվանից՝ հունիսի 4-ից, Վրաստանում սկսել է գործել «օֆշորների օրենքը»։ Խորհրդարանի կողմից օրենքի վրա դրած նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոյի հաղթահարումից հետո փաստաթուղթը ստորագրել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Զինված անձինք դարանակալել են Սանչեսին և նրա վրա կրակել 19 անգամ։
«Ռուսաստանն այսօր Միացյալ Նահանգների համար թշնամաբար տրամադրված պետություն է ինչպես և ԱՄՆ-ը Ռուսաստանի համար», – լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է։
Պլանավորվում է, որ օրինագիծը հունիսի 4-ին կքննարկի ԱՄՆ- Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը:
Տեղատարափ անձրևների հետևանքով Հայաստանի հյուսիսային շրջաններում առաջացած ջրհեղեղները մարդկային զոհերի և խոշոր նյութական վնասների պատճառ են դարձել:
Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Ստուբն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:
Միացյալ Նահանգները դուրս է եկել գործարքից, բայց միևնույն ժամանակ մյուս երկրներին թույլ չի տալիս համագործակցել մեզ հետ
Ըստ Սպիտակ տան՝ նախագահ Բայդենը հաստատել է, որ ԱՄՆ-ն Եգիպտոսի ու Կատարի հետ միասին աշխատելու է համաձայնագրի պայմանների ամբողջական կատարումն ապահովելու վրա։
Ադրբեջանի պետական նավթարդյունաբերական «SOCAR» ընկերության և Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր «BOTAŞ» կորպորացիան համաձայնագիր են ստորագրել Ադրբեջանից Թուրքիա թուրքմենական գազի մատակարարման վերաբերյալ։
Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ վթարի հետևանքով երկու օդաչուներն էլ զոհվել են:
Եվրասիական միջկառավարական խորհուրդը, որում ընդգրկված են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, ապահովում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների կատարումն ու վերահսկումը, որի անդամներն են միության երկրների ղեկավարները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձամբ զանգահարել է ԱՊՀ առաջնորդներին և խնդրել, որ մասնակցեն Շվեյցարիայում Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը նվիրված գագաթնաժողովին: Ինչպես տեղեկացնում է RT-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը, Արևելյան գործընկերության ծրագրին, տարածաշրջանային անվտանգությանը, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր:
Ներկայում ԵԱՏՄ-ի կազմի մեջ մտնում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ ԵԱՏՄ-ի դիտորդներ են հանդիսանում Ուզբեկստանը, Կուբան և Մոլդովան։
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2023 թվականի բյուջեով արտաքին քաղաքականության ոլորտում տարեկան կատարողականի հաշվետվությունը, որը ներկայացնում և պատգամավորների հարցերին պատասխանում էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն անդրադառնալով օրերս ադրբեջանական լրատվամիջոցներով հրապարակված Հասան Հասանովի հարցազրույցին՝ նշել է, որ Հասանովի աշխատանքն իրենից ներկայացնում է պատմության տարբեր դրվագների աղավաղում և կեղծում։
Ստոլտենբերգն ափսոսանք է հայտնել, որ «սառը պատերազմի» ավարտից հետո Արևմուտքը բավարար ուշադրություն չի դարձրել իր ռազմական արդյունաբերության զարգացմանը։
Զոհերը՝ 79-ամյա Հայմ Փերին, 80-ամյա Յորամ Մեցգերը, 84-ամյա Ամիրամ Կուպերը և 51-ամյա Նադավ Պոպլևելը, ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգվել էին Նիր Օզ և Նիրիմ բնակավայրերից։
Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը սկսում է թեկնածուների ընտրությունը՝ կազմելու այն հավակնորդների վերջնական ցուցակը։
Ընդդիմադիր I.N.D.I.A. (Indian National Developmental Inclusive Alliance – «Հնդկաստանի զարգացման ազգային ներառական դաշինք») կոալիցիան, որը ներառում է 28 կուսակցություն, վերջին տվյալներով ունի 225 տեղ։
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը և արմատապես կփոխի Ադրբեջանի դերը տարածաշրջանում։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված ուղերձում։
Խորը կսկիծով տեղեկացա Արկտիկայի և Անտարկտիկայի ականավոր հետախույզ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավոր Արթուր Նիկոլայի Չիլինգարովի մահվան մասին։
ԵՄ առաքելության տեղակայումից հետո որևէ մեծ հարձակում, ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, կարծես թե, չի եղել: Այս մասին ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Մեծ հաշվով Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունները չեն կարող խնդիր լինել իրավական առումով՝ երկարատև խաղաղության հաստատման համար: Այսօր Ազգային ժողովի հանձնաժողովներում 2023-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Թուրքիայի ռազմական գերատեսչության տարածած հայտարարության համաձայն, Ֆրանչետտին հրավիրվել էր Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Էրջյումենթ Թաթլըօղլուի կողմից։