
Իրանը ցուցադրել է նոր գերծանր ԱԹՍ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը, ներկայացնելով գերծանր «Գազա» անօդաչու թռչող սարքը, ցուցադրեցին նրա հնարավորությունները՝ զորավարժությունների ընթացքում համատեղ գործողությամբ առաջին անգամ ճշգրիտ ոչնչացնելով ութ թիրախ: Այս մասին հայտնում է IRNA-ն։
Անօդաչու թռչող սարքի թեւերի բացվածքը 22 մետր է, իսկ թռիչքի քաշը՝ 3100 կգ։ Նրա թռիչքի ժամանակը 35 ժամ է, իսկ միջին արագությունը՝ 350 կմ/ժ։ «Գազա» անօդաչու թռչող սարքը ունի առնվազն 500 կգ բեռնատարողություն և կարող է մինչև 13 ռումբ կրել, «Գազա» անօդաչու թռչող սարքի թռիչքի հեռահարությունը 1000 կմ է, իսկ գործողության շառավիղը՝ 4000 կմ: