Հունական թերթն անդրադարձել է Թուրքիայի ռազմածովային արդյունաբերությանը

Հունական «Pentapostagma» թերթը հրապարակել է «Թուրքիայի ռազմածովային ուժերն հզորանում են։ Դա Էգեյան ծովում սպառնում է մեր ինքնիշխանությանը» վերնագրով հոդված։ Նշվում է, որ Թուրքիան պատմական բեկում է կատարում ռազմածովային ուժերում՝ առաջնահերթություն տալով տեղական ռազմարդյունաբերությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հոդվածն անդրադառնում է Միջերկրական, Էգեյան և Սև ծովերում Թուրքիայի դերին՝ նշելով, որ այն վերածվել է տարածաշրջանային անվտանգության հավասարակշռության կարևոր դերակատարի։ Նկատել է տալիս, որ Թուրքիան Միջերկրական ծովում ամենամեծ ռազմական ծախսեր անող երկրներից է։

Ըստ հունական թերթի՝ Թուրքիան ուժեղ նավատրոմ է կառուցում, որպեսզի մեծացնի իր ազդեցությունը վերոնշյալ ծովերում և ուշագրավ է այն, որ թուրքական նավաշինարաններում կառուցվում են տեղական արտադրության նավեր ու դրանց թվաքանակը մոտ ապագայում կհասնի 209-ի։ Հոդվածում նաև հիշատակվում է 2025-ին Թուրքիայի ռազմական բյուջեին՝ նշելով, որ այն կազմում է 45.1 մլրդ դոլար, ինչը նախորդ տարիների համեմատ աճել է 11%-ով։

Անդրադառնալով նաև Հունաստանի ռազմարդյունաբերությանը՝ թերթը նշում է, որ երկրում տիրող տնտեսական խնդրիների պատճառով Հունաստանը հետ է մնացել սպառազինության և ռազմաարդյունաբերության ծրագրերից։

Տեսանյութեր

Լրահոս