Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պայքարել նացիզմի վերականգնման փորձերի դեմ

Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է հունվարի 27-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել ջանքեր գործադրել նացիզմը վերականգնելու փորձերի և անվիճելի պատմական փաստերի խեղաթյուրման դեմ։

Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով՝ աշխարհը պառակտված է ու վտանգավոր, իսկ հակասեմիտիզմը դեռ գոյություն ունի և շարունակում է տարածվել։

«Խտրականությունն ամենուր է: Ատելությունը բորբոքվում է ամբողջ աշխարհում: Ամենավառ և անհանգստացնող օրինակներից մեկը Հոլոքոստի ժխտման տարածումն է: Անհերքելի պատմական փաստերը խեղաթյուրվում, նվազագույնի են հասցվում և մերժվում: Փորձեր են արվում վերաիմաստավորել և վերականգնել նացիստներին: Մենք պետք է դիմակայենք այս վրդովմունքին, պայքարենք ստերի դեմ և ասենք ճշմարտությունը», – ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Գուտերեշն ասել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031