Սեպտեմբերի 4-ին կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1164 է:
Հայաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 621 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 244 602-ի:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինն ստացել են արդեն 45 միլիոն ռուսաստանցիներ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Վիկտոր Ֆիսենկոն:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Լիտվայի Հանրապետության կողմից Հայաստանի առողջապահության նախարարությանը, որպես նվիրատվություն, տրամադրվել է 27500 դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ: Այս մասին հայտնում է ԱՆ-ն:
Հայաստանում սեպտեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 595 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 243 981-ի:
Առողջապահական ապահովագրության (առողջապահական համապարփակ ծածկույթի) համար վճարելու պատրաստակամությունը գնահատելու նպատակով Հայաստանի ամերիկյան համալսարանի Ավետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնն իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն։
Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է երկրում կորոնավիրուսային հիվանդության վիճակագրությունը և հայտնել, որ երեկվա դրությամբ իրականացվել է 6394 թեստավորում, որից 636-ը եղել է դրական, գրանցվել է մահվան 19 դեպք։
Հայաստանում սեպտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 636 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 243 386-ի:
Նախորդ շաբաթ գրել էինք, որ որոշ պոլիկլինիկաներում, հատկապես՝ մարզային, պատվաստանյութերի խնդիր կա: Բացակայում են, օրինակ, «Սպուտնիկ V» և «Սինոֆարմ» պատվաստանյութերը:
Նախագիծն ընդունման դեպքում ուժի մեջ է մտնում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից:
Փոփոխություններ են կատարվել կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների մասին 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն կառավարության որոշման մեջ:
Հայաստանում սեպտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 615 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 242 750-ի:
Միջազգային մամուլում սկսել են հայտնվել բժշկական-մասնագիտական հոդվածներ այն մասին, որ եթե Covid-19-ի դեմ պատվաստման պահին մարդը վարակված է կորոնավիրուսով, ապա ակնկալվում է, որ հիվանդությունը ծանր ընթացք կունենա: Բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դրա պատճառով խորհուրդ է տրվում նախօրոք թեստի միջոցով տեղեկանալ՝ անձը վարակվա՞ծ է, թե՞ ոչ:
Հայաստանում օգոստոսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 524 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 242 135-ի:
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանը, համաձայն որի՝ պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ, ընդ որում՝ պատվաստումն անվճար է, իսկ աշխատակիցը թեստի համար պետք է վճարի սեփական միջոցներից, մեկ թեստի արժեքը 15.000 դրամ է: Քաղաքացիները տարբեր հարցեր են բարձրացնում, որոնցից մի քանիսի պատասխանը 168.am-ը ստացավ Առողջապահության նախարարության լրատվական բաժնից:
Հայաստանում օգոստոսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 275 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 241 611-ի:
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 29-ի դրությամբ` կատարվել է 275138 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 176552, երկրորդ դեղաչափ` 98586։
Օգոստոսի 28-ին կատարվել է 37 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Օգոստոսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 241 336 դեպք, որոնցից 226 292-ն` առողջացած, 4807-ը` մահվան ելքով:
Վրաստանում օգոստոսի 28-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4247 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 540 հազար 449 է:
ՀՀ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել, թե երբ դեպքում աշխատողը կարող է ներկայանալ աշխատանքի առանց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը:
Օգոստոսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 953 դեպք, որոնցից 225 963-ն` առողջացած, 4812-ը` մահվան ելքով:
«Դիմակների կրման ռեժիմի պահպանման առումով վերջին մեկ շաբաթվա ընթացքում դրական տեղաշարժ ունենք, բայց դա դեռ այն իրավիճակը չէ, որը ցանկալի է, և որը պետք է լինի». այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշեց, որ հանրային տրանսպորտում կարգի պահպանման ցածր ցուցանիշ ունենք, ինչը բարդացնում է իրավիճակը:
Օգոստոսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 261 դեպք, որոնցից 225 593-ն` առողջացած, 4796-ը` մահվան ելքով:
«Անկախ նրանից՝ դասապրոցեսը կլինի օնլա՞յն, թե՞ օֆլայն, միևնույն է, կովիդի թվերն աճելու են: Դա պայմանավորված չի լինելու երեխաների դպրոց գնալով, թվերն աճելու են, որովհետև, այսպես թե այնպես, 4-րդ ալիքը պետք է ունենանք: Ես կողմ եմ, որ դասապրոցեսը լինի առկա, երեխաները, որոշ հիգիենիկ պայմաններ և հակահամաճարակային կանոններ պահելով, պետք է սովորեն, միևնույն է, երբ անցան հեռավար ուսուցման, կամ սկսեցին օրումեջ գնալ, դրանից ոչինչ չփոխվեց, կորոնավիրուսը հասավ իր պիկին և իջավ: Շատ ճիշտ որոշում է, որ, եթե 10 տոկոս վարակվածություն լինի, դպրոցը կանգնի հեռավար ուսուցման»,- ասաց Մանուկյանը:
Արցախում օգոստոսի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Հայաստանում օգոստոսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է հիվանդության 683 դեպք, առողջացել է 315 քաղաքացի, գրանցվել է 7 մահ: Մեկ օրում կատարվել է 6918 թեստավորում: Այսպիսով, թեստավորման ընդհանուր թիվը հասել է 1 511 103-ի: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հայաստանում օգոստոսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 634 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 239 056-ի:
Քաղաքացիներն ահազանգում են, որ որոշ պոլիկլինիկաներում, հատկապես՝ մարզային, պատվաստանյութերի խնդիր կա: Բացակայում են, օրինակ, «Սպուտնիկ V» և «Սինոֆարմ» պատվաստանյութերը: