Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 419, մահվան՝ 27 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 419 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 340 396:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 7669 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: դեկտեմբերի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1454 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 27 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9123-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 963 է, ընդհանուր առողջացածներինը՝ 320 439, փաստացի բուժվողներինը՝ 10 834: Մեկ օրում արվել է 7438 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 396 894 թեստավորում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031