Վիրուսաբանը հայտնել է կորոնավիրուսի էվոլյուցիայի ամենավտանգավոր սցենարը
Կորոնավիրուսի գրոհը իմունային համակարգի որոշակի բջիջների վրա կհանգեցնի COVID-19-ի ամենավտանգավոր մուտացիայի: Դրա մասին “URA.RU”-ի հետ զրուցի ժամանակ պատմել է բժիշկ ալերգաբան-իմունաբան Վլադիմիր Բոլիբոկը։
Մասնագետի խոսքով՝ խոսքը ՄԻԱՎ-ի բջիջների հետ կորոնավիրուսի խաչասերման մասին է, որը նաեւ վերաբերում է ՌՆԹ-վիրուսներին:
«Եթե կորոնավիրուսն սկսում է գրոհել Տ-լիմֆոցիտների վրա, ապա այն կկարողանա «անջատել» իմունային համակարգը, եւ մարդը այդ ժամանակ սկզբունքորեն չի կարողանա ապաքինվել»,-պարզաբանել է բժիշկը:
Ընդամենը համավարակի ժամանակ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 9 միլիոն 925 հազար 806 մարդ, որոնցից 286 հազար 4 հիվանդ մահացել է, 8 միլիոն 637 հազար 861-ը՝ ապաքինվել: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, հաշվում է 267 միլիոն ախտահարված, որոնցից 5,2 միլիոնին չի հաջողվել փրկել:
Առավել դժվարին իրադրությունն ստեղծվել է ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում եւ Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանն այդ ցուցակում զբաղեցնում է հինգերորդ տեղը: Պատվաստումը մնում է վարակից պաշտպանվելու ամենահուսալի միջոցը:
ՌԴ առողջապահությանն նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով՝ COVID-19-ով վարակվածների շրջանում պատվաստում ստացածների բաժինը չի գերազանցում չորս տոկոսը, ծանր դեպքերը եզակի են, իսկ ստացիոնարներում հիվանդների մեծամասնությունը չպատրաստված անձինք են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: