
ՀԱՀ-ում աճում է կորոնավիրուսով վարակվածների թիվը

Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին 24 ժամում կազմել է 18 035՝ նախորդ օրվա 17 154-ի համեմատությամբ: Դեկտեմբերի 13-ին այդ մասին հաղորդել է eNCA տեղական հեռուստաալիքը՝ վկայակոչելով Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տվյալները,:
Վարակվածների թվի ամենամեծ օրական աճը նախկինի պես արձանագրվում է մայրաքաղաքային Գաուտենգի նահանգում՝ 16 716 (գրեթե կրկնապատիկ ավելի, քան նախորդ օրը): Նրանց թվի մեջ է մտնում ՀԱՀ-ի նախագահ Սիրիլ Ռամապոսան: Նրա մոտ հիվանդությունն անցնում է թեթեւ ձեւով, հաղորդել է պետության ղեկավարի վարչակազմը:
ՀԱՀ-ում մահացու վախճանների թիվը վերջին 24 ժամում կազմել է 21՝ նախորդ օրն արձանագրված 36-ի համեմատությամբ: Այն հիվանդների քանակը, որոնց մոտ կորոնավիրուսը գտնվում է ակտիվ փուլում, հասնում է 164 128-ի: Անցած օրը կատարվել է 62 414 պոլիմերազային շղթայական ռեակցիա- թեստ, դրական արդյունքների բաժինը կազմում է 28,9 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:-0-/34/ ՀԱՀ, կորոնավիրուս, վարակվածներ, աճ։