Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի հետ զրույցում փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս է պատահում, որ մարդն ունենում է կորոնավիրուսին բնորոշ բոլոր ախտանշանները, սակայն ՊՇՌ հետազոտության արդյունքը բացասական է լինում:
Հայաստանում հոկտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 627 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 265 317-ի:
Է՞ս աստիճանի աննպատակ գործողություն բնակչության հաշվին։
Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Հոկտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 264 690 դեպք, որոնցից 244 010-ն` առողջացած, 5372-ը` մահվան ելքով:
Հայաստանում հոկտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1152 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 263 783-ի:
Հայաստանում հոկտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 934 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 262 631-ի:
Ապացուցողական բժշկության տվյալներով, դեռևս չկա հակամարմինների հստակ սահմանված մակարդակ, որը կպաշտպանի անձին վարակվելուց: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի առաջարկում արյան մեջ հակամարմինների մակարդակի որոշում՝ մինչև պատվաստումը: COVID-19-ի դեմ պատվաստումն կարող է իրականացվել՝ անկախ տվյալ անձի նախկինում ախտանշանային կամ անախտանիշ COVID-19-ով հիվանդանալու փաստից:
Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանին տրամադրել «Մոդերնա»-ի արտադրած «Սպիկեվաքս» պատվաստանյութի 50 հազար դեղաչափ:
Հայաստանում սեպտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1022 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 261 697-ի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ տևական ժամանակ է՝ մարզերի բնակիչներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ իրենք ցանկանում են պատվաստվել չինական կամ «Սպուտնիկ V» պատվաստանյութերով, սակայն իրենց տարածքային պոլիկլինիկաներում դրանք չկան, «Աստրա Զենեկա» են հիմնականում առաջարկում: Այսինքն՝ մարզային բուժհաստատությունները ոչ բոլոր պատվաստանյութերով են հագեցած:
Հարկ է ընդգծել, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում և պատճառահետևանքային կապ պատվաստման հետ», քանի որ տվյալ հիվանդության դեմ պատվաստումը չի կարող կանխարգելել բնակչության շրջանում այլ հիվանդությունների պատճառով գրանցվող մահվան դեպքերը:
Հայաստանում սեպտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 896 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 241 191-ի:
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության տարածման առումով առողջապահական համակարգը ներկա պահին լարված իրավիճակում է։
Արցախում սեպտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպքեր:
Հայաստանում սեպտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 772 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 259 779-ի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պլանավորում է վերսկսել վիրուսի ծագման հետաքննությունը, որը դարձել է COVID-19-ի համավարակի պատճառ: Այդ մասին հաղորդել է The Wall Street Journal թերթը:
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 27-ի դրությամբ կատարվել է 408 hազար 535 պատվաստում։
Հայաստանում սեպտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 462 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 259 007-ի:
«Հանրային առողջապահության ոլորտի պատասխանատուները, փոխելով իրենց դիրքորոշումը բնական իմունիտետի վերաբերյալ, երկար ճանապարհ կանցնեն հանրության վստահությունը վերականգնելու համար՝ գաղափարի նկատմամբ այդքան թշնամանքից հետո»:
Սեպտեմբերի 25-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1202 է:
Հայաստանում սեպտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1066 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 257 620-ի:
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, համաձայն որի՝ գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։
Հնդկական Cadila Healthcare դեղագործական ընկերությունը կորոնավիրուսի դեմ իր սեփական ZyCoV-D պատվաստանյութի արտադրության շուրջ համաձայնագիր է ստորագրել դեղամիջոցներ արտադրող Shilpa Medicare հնդկական ընկերության հետ:
Վերարտադրողական առողջության վրա կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ազդեցության վերաբերյալ գիտական տվյալներ չկան:
«Այս հարցը, իհարկե, վերահսկողական մարմիններին պետք է ուղղել, բայց ես վստահ եմ, որ բոլոր ռեսուրսները մոբիլիզացվելու են, որ մենք կարողանանք վերահսկել սահմանված կանոնի իրականացման ամբողջ ծավալը»,- ասաց Ավանեսյանը և հիշեցրեց, թե ինչին են միտված այս սահմանափակումները:
Կառավարության հերթական նիստի մեկնարկը տրվեց Հայաստանի կորոնաիրավիճակին անդրադարձով: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ երեկ իրականացված 6.221 թեստավորումից 906 դրական դեպք է գրանցվել, արձանագրվել է 16 մահ: Ավանեսյանի խոսքով՝ այժմ կովիդ պացիենտների համար 18 բժշկական կազմակերպություններում հատկացված է 2156 մահճակալ, որոնցից զբաղված են 2006-ը, այլ կերպ ասած՝ մահճակալային կարողությունների 85%-ը:
Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 906 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 256 554-ի:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում անցկացվեց աշխատանքային հանդիպում՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանի, Արա Զոհրաբյանի և «Ազատ կամք» նախաձեռնության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով։