Բաժիններ՝

Վիճակախաղ կազմակերպողները պարտավոր կլինեն ապահովել 200 միլիոն դրամի երաշխիք

ՀՀ Կառավարության հինգշաբթի օրվա նիստի օրակարգում է «Վիճակախաղերի մասին»ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Դրանով, մասնավորապես, առաջարկվում է օրենքը լրացնել մի դրույթով, որի համաձայն՝ վիճակախաղի կազմակերպիչը  պետք է ապահովումի 200 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական երաշխիքի առկայություն, որը ապահովում է  շահումային ֆոնդի խաղարկությունների ողջ ընթացքը և ուղղված է մասնակիցների շահերի պաշտպանության ապահովմանը: Ֆինանսական երաշխիքը կարող է օգտագործվել միայն վիճակախաղի կազմակերպչի սահմանված և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան վիճակախաղի շահող մասնակիցների հանդեպ պարտավորությունների կատարման նպատակով:

Ինչպես նշվում է օրինագծի հիմնավորման մեջ, Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն 2-րդ մասի «ե» կետի համաձայն՝ «վիճակախաղերի կազմակերպման» գործունեության լիցենզավորման հայտը մերժվում է, եթե հայտատուն բանկում չունի պետական տուրքի գումարի կրկնակի չափով երաշխիքային ավանդ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 987-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի «թ» համաձյան հայտին կից ներկայացվում է տեղեկանք` բանկում 200 միլիոն դրամի չափով երաշխիքային ավանդի առկայության մասին:

Սույն որոշման մեջ նշված երաշխիքային ավանդը նախատեսված է եղել որպես երաշխիք շահումները վճարելու համար, սակայն օրենսդրությամբ հստակեցված չէ «երաշխիքային ավանդ» հասկացության նշանակությունը, ինչպես նաև նրա պահպանման և տնօրինման մեխանիզմերը:  Սույն նածագիծը մշակվել է բազմակարծություններից խուսափելու և վիճակախաղերի կազմակերպման բնագավառի կարգավորման մեխանիզմների կատարելագործում նպատակով :

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս