Բաժիններ՝

Կառավարությունն ըմբռնումով է մոտենում սունկ արտադրող ընկերության խնդիրներին

Հայ-հոլանդական «ԲԻԳԱ» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկությունը փաստի առաջ է կանգնել և դիմել կառավարությանը՝ խնդրելով երկարաձգել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետները։ Նշենք, որ ընկերություն մասնագիտացած է շամպինիոն տեսակի բարձրորակ սնկի, ելակի և ազնվամորու արտադրությամբ:

Արտադրության համար անհրաժեշտ հումքը ներմուծվում է Հոլանդիայից, իսկ արտադրատեսակներն իրացվում են տեղական շուկայում, ինչպես նաև արտահանվում է Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար, Քուվեյթ:

Իսկ ո՞րն է խնդիրը։

Ընկերության կողմից արտադրված արտադրանքը` շամպինիոն տեսակի սունկը և ելակը արտահանվում են ԱՄէ՝ MIRAK TRADING ընկերությանը` իրենց իսկ կողմից արտադրված և ԲԻԳԱ-ին նախապես ուղարկված ստվարաթղթե արկղերով:
Նշված արկղերն ընկերությունը ներմուծել է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, սակայն հաշվի առնելով ընթացիկ տարում արձանագրված շոգ եղանակների հետևանքով ապրանքի պահպանման ջերմաստիճանային պայմանների հետ կապված խախտումները` խիստ նվազեցրել է արտահանման քանակները, որի արդյունքում չեն արտահանվել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված արկղերն ու տուփերը:

Այս հարցը տեղ է գտել ՀՀ կառավարության՝ հինգշաբթի օրվա նիստերի օրակարգում և դրական լուծում կստանա։ Ինչպես նշվում է որոշման նախագծում՝ հաշվի առնելով, որ ընկերության գործունեությունը համահունչ է ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությանը և հիմք ընդունելով ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ ֆինանսների նախարարությունների դրական դիրքորոշումները և ընկերության ծրագրային նկարագրի ամփոփ գնահատականը` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում թույլատրել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը դիմողի կողմից խնդրարկված` մեկ տարի ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս