Բաժիններ՝

Ֆինանսների նախարարության պարզաբանումը՝ կապված նոր ՀԴՄ-ների հետ

Հաշվի առնելով ՀԴՄ գործընթացի նկատմամբ զանգվածային որոշ լրատվամիջոցներով առաջադրված հարցադրումները, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել. արտաքին առևտրային ծրագրերի հետ ՀԴՄ-ների ինտեգրման հնարավորությունը ստեղծվել և թողարկվել է 2014-ի հունվարից` սկսած ծրագրի 2.14 տարբերակից: Համակարգի գործարկմանը զուգահեռ Ֆինանսների նախարարության հարկային ծառայության կայքէջում տեղադրվել են համապատասխան բացատրական փաստաթղթեր` ծրագրավորողի ձեռնարկ, ծրագրային կոդ և սարքին WiFi կապի միջոցով միանալու ձեռնարկ։ ՀԴՄ սարքերի և արտաքին առևտրային ծրագրերի ինտեգրման հնարավորության մասին բազմիցս նաև հիշեցվել է և պարզաբանվել տնտեսվարողներին: Ինչպես նաև, հաշվի առնելով ծրագրային ներդաշնակեցման համար պահանջվող ժամանակն ու ռեսուրսները, գործընթացի արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով տնտեսվարողներին էր հատկացվել էր ավելի քան 9 ամիս ժամանակ:

ՀԴՄ սարքերն արտաքին առևտրային ծրագրին միացնելու տարբերակներից մեկը համապատասխան ցանցային ադապտորների օգտագործումն է։ Հնարավոր է նաև օգտագործել WiFi կապի միջոցը՝ սարքը տնտեսվարողի համակարգչային ցանցին և միաժամանակ Հարկային ծառայությանում ՀԴՄ-ների համար գործող և ԱՌԿԱ-ի կողմից պաշտպանված VPN ցանցին միացնելու համար։ Այս դեպքում հավելյալ սարքերի ձեռք բերման անհրաժեշտություն չի առաջանում, իսկ WiFi կապ կիրառելիս անհրաժեշտ պայման է տնտեսվարողին ինտերնետային ծառայություն մատուցող կազմակերպության կողմից ՀԴՄ-ի VPN ցանցին համակցելու պաշտպանված ծառայություն մատուցելը։ Ինչ վերաբերում է շուկայում ցանցային ադապտորների բացակայությանն, ապա դա բացատրվում է այն հանգամանքով, որ հարկ վճարողները ՀԴՄ-ն իրենց առևտրային ծրագրերին ինտեգրելու գործընթացը սկսել են ընդամենը վերջին մեկ շաբաթվա ընթացքում, այն դեպքում, երբ գործընթացի արդյունավետ կիրառման համար նախատեսված էր 9 ամսից ավելի ժամանակահատված:

Ստեղծված իրավիճակը կանխատեսելով, նախարարությունը դեռևս տարեսկզբից էր հորդորել տնտեսվարող սուբյեկտներին ժամանակին սկսել ՖՆ ՏՏ համակարգերի հետ ինտեգրման գործընթացը, ինչի ապահովման համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները (Հարկ վճարողների հեռախոսազանգերի կենտրոն, աջակցող թիմ, 9 ամիս ժամանակահատված, ՖՆ պաշտոնական կայքում ուսուցողական նյութերի տեղադրում):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս