ԿԲ նախագահը մասնակցելու է Ֆրանսիայի Բանկում կազմակերպվող գիտաժողովին 

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Փարիզ, որտեղ մասնակցելու է կենտրոնական բանկերի գործունեության վերաբերյալ Ֆրանսիայի Բանկում կազմակերպվող «Կենտրոնական բանկերի կառավարում. զարգացման ուղիներ» թեմայով գիտաժողովին: Գիտաժողովին մասնակցում են Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի, Եվրոպական կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, մի շարք այլ երկրների կենտրոնական բանկերի ղեկավարներ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:

Գիտաժողովի ընթացքում քննարկվելու են դրամավարկային քաղաքականության իրականացման, ֆինանսական համակարգի ադապտացման, միջազգային ֆինանսական հոսքերի, մակրոտնտեսական քաղաքականության զարգացման վերաբեյալ հարցեր:
Արթուր Ջավադյանը հանդիպումներ կունենա մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930