
Որքանով են աճել գները Հայաստանում. հոկտեմբեր ամսվա տվյալները

2014թ. հոկտեմբերին սպառողական ապրանքների 12-ամսյա գնաճը (նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ) կազմել է 2.2%։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Այդ թվում՝ ամենից շատ թանկացել են ոգելից խմիչքների և ծխախոտի գները՝ 6.3%-ով։
Բնակվարձի, վառելիքի, էլեկտրաէներգիայի գներն աճել են 4.6%-ով,
մշակույթի ապրանքներինը և ծառայություններինը՝ 3.7%-ով,
պարենային ապրանքներինը՝ 2.2%-ով,
հագուստինը և կոշիկինը՝ 2.4%-ով,
տնային գործածության ապրանքներինը՝ 2.6%-ով,
բուժսպասարկումը և դեղորայքը թանկացել է 2.1%-ով,
այլ ապրանքները և ծառայությունները՝ 2.7%-ով։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ գնանկում արձանագրվել է միայն տրանսպորտի և կապի ծառայությունների գծով՝ 4.4%-ի չափով։