Դոլարի բորսայական փոխարժեքը՝ 414.5 դրամ
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.5 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.08 %-ով։ Բորսայում այսօր վաճառվել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 650 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը 413.5 դրամ է, վաճառքինը՝ 416.5 դրամ։