Բաժիններ՝

Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԵՄ ներկայացուցիչներին

Նոյեմբերի 4-ին Բրյուսելում կայացել է «ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակում առևտրատնտեսական հետագա համագործակցության վերաբերյալ մտքերի փոխանակում» հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, եվրոպական պատվիրակությունը` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի, տարածաշրջանային քաղաքականության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

Կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ ակտիվ առևտրատնտեսական համագործակցության շարունակականության ապահովումը, համագործակցության ոլորտների և ուղղությունների հնարավոր ընդլայնումը: Անդրադարձ է կատարվել ոլորտային համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող իրավական նոր ձևաչափի ձևավորմանն առնչվող հարցեր և պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ շարունակելու քննարկումներն ու աշխատանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս