Նախապատրաստական միջոցառումներ՝ «Հին Երևան» ծրագրի իրականացման համար

Երևան քաղաքի զարգացման ծրագրերը, այդ թվում՝ «Հին Երևան» ծրագիրը քաղաքաշինության արդի պահանջներին համապատասխան իրականացնելու, ներդրումներ ներգրավելու նպատակով կառավարությունը որոշում է ընդունել Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին, որը հնարավորություն կտա կարգավորել նշված տարածքներում հողերի սեփականատերերի փոփոխության իրականացումը, նվազեցնել ներդրումային ծրագրերի հետ կապված ռիսկերը: «Սա մեզ համար շատ կարևոր ծրագիր է, և մենք այս որոշումով փորձում ենք խոչընդոտները հաղթահարել, որպեսզի 2015թ. վերջին ունենանք նախագիծ, որի իրականացման համար կա մինչև 120-130 մլն դոլար ներդրումների հնարավորություն», – ասել է վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս