Բաժիններ՝

Հարկային հաշիվների քանակը նվազել է, շրջանառությունը՝ աճել

Էլեկտրոնային հարկային հաշիվների նկատմամբ մշտական մոնիթորիգի իրականացման աշխատանքների կազմակերպման արդյունքում 2014 թվականին 2013 թվականի համեմատ նկատվել է տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության աճ, մասնավորապես 2014 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներով արտացոլված շրջանառությունը 2013 թվականի երրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 54մլրդ 883մլն դրամով կամ 11.7%-ով, իսկ 2014 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 76մլրդ 624մլն դրամով կամ 17%-ով: Միաժամանակ, ավելացել են նաև մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակները` համապատասխանաբար 702.3 հազ. հատով և 211.2 հազ.հատով:

Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, հոկտեմբերի երրորդ տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 23 միջոցառում` կապված  հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ,  բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 6  ստուգում, իսկ  87 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների արդյունքում համապատասխան հարկ վճարողներին առաջադրվել է 13.2մլն դրամի տուգանք:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունը, մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի հոկտեմբերի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված  հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 36 հազար 657 հատ կամ 165%, որոնցում արտացոլված շրջանառության գումարը նվազել է 3579.0մլն դրամով կամ 35%-ով:

Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի հոկտեմբերի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված  հարկային հաշիվների քանակը նվազել է 8 հազար 133 հատով կամ 6%-ով, իսկ արտացոլված շրջանառության գումարը աճել է 1մլրդ 255.2մլն դրամով կամ 23.2%-ով:
Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկումամբ պարզել է, որ հոկտեմբերի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3246 էլեկտրոնային հարկային հաշիվ` 1.6մլրդ դրամ ընդհանուր շրջանառությամբ (ներառյալ ԱԱՀ): Ստորև ներկայացվում է հաշվետու 10-օրյակի ընթացքում 10.0 մլն. դրամից ավելի ընդհանուր արժեքով էլեկտրոնային հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս