Ճիշտ ժամանակը

«Չի կարող լինել տեխնոլոգիա՝ տեխնոլոգիայի համար։ Տեխնոլոգիան պետք է լինի կիրառելի, օգնի մարդկանց, ընկերություններին, բիզնեսին՝ իրական կյանքում լուծումներ գտնել»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է Cisco Systems ընկերության զարգացման գծով նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2014 թ. մրցանակի դափնեկիր Մարիո Մացցոլան։ Դրան հասնելու համար, ըստ Մացցոլայի, պետք է կարողանալ ամեն ինչ հաշվարկել՝ ներդրումները, ռիսկերը, իրականացմանը, ժամանակը: «Հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում ժամանակի գործոնը վճռորոշ է։ Որոշումների ընդունման պրոցեսում ամենակարևորը հետևյալն է՝ ե՞րբ ներդնել, ներդնե՞լ, թե՞ ոչ։ Եթե ժամանակից առաջ ընկնես, շուկան պատրաստ չի լինի, քո առաջարկը սպառողի կողմից չի ընկալվի որպես իր կարիքները բավարարող բան։ Եթե ուշանաս, այդ ամենը արդեն իմաստ չի ունենա։ Պետք է ընտրես ճիշտ ժամանակը»։

Մարիո Մացցոլայի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի՝ հինգշաբթի օրվա համարում։ 

 

Տեսանյութեր

Լրահոս