Ինչպես որոշել դրամանիշների իսկությունը և պայքարել դրամանենգության դեմ. ԿԲ-ն վերապատրաստում է կազմակերպվել
ՀՀ կենտրոնական բանկի կողմից հոկտեմբերի 27-30-ը կազմակերպվել էր «Դրամանիշերի փորձաքննության արդիական խնդիրները, դրամանիշերի իսկության որոշման մեթոդները և դրամանենգության դեմ պայքար» թեմայով վերապատրաստում Ծաղկաձոր քաղաքում:
Վերապատրաստմանը մասնակցել են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելոռուսի կենտրոնական բանկերի, ինչպես նաև «De La Rue» (Մեծ Բրիտանիա), «Currency Research» (ԱՄՆ) և «Filter:Max» (Հունգարիա) ընկերությունների ներկայացուցիչները:
Վերապատրաստման ընթացքում ներկայացվել է ՀՀ կենտրոնական բանկի առաջատար փորձը դրամանիշերի փորձաքննության ոլորտում, մասնավորապես.
· Դրամանիշերի փորձաքննության իրականացումը, ինչպես իրավաբանական և ֆիզիկական անձանց, այնպես էլ նախաքննություն և հետաքննություն իրականացնող մարմինների որոշումներով
· Դատահետքաբանական, դատափաստաթղթաբանական և դատանյութագիտական հետազոտությունների կիրառումը դրամանիշերի փորձաքննության ընթացքում
· Նոր տեղեկատվական համակարգի կիրառման առավելությունները
· Հնագիտական (նումիզմատիկ) արժեքների փորձաքննության իրականացումը ՀՀ կենտրոնական բանկում
· Դրամանիշերի փորձաքննության բաժնի տեխնիկական հագեցվածությունը նորագույն սարքավորումներով
· ՀՀ կենտրոնական բանկի Դրամանիշերի փորձաքննության բաժնի կողմից իրականացվող աշխատանքների համապատասխանեցումը միջազգային ստանդարտների պահանջներին:
Վերապատրաստման ընթացում օտարերկրյա կազմակերպությունների առաջատար մասնագետները ներկայացրել են դրամանիշերի փորձաքննության և դրամանենգության դեմ պայքարի ոլորտում իրենց երկրների փորձը: