Այսուհետ հնարավոր կլինի ներմուծել, հետո հստակեցնել տարաձայնությունները մաքսազերծողի հետ

Մաքսային ձևակերպումների ընթացքում ապրանքների դասակարգման գործընթացը հստակեցնելու և պարզեցնելու նպատակով ՀՀ կառավարությունը լրացումներ է կատարել 2003 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1779-Ն որոշման մեջ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության որոշումը գնահատել է ևս մեկ քայլ` ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ. «Այսօր կատարված փոփոխություններով ապրանք ներմուծելիս, եթե տարաձայնություններ առաջանան ներմուծողի ու մասքազերծողի միջև, ներմուծողը, երաշխավորի առկայության դեպքում, կարող է ապրանքը ներմուծել, հետո միայն հստակեցնել տարաձայնությունները»: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։

Տեսանյութեր

Լրահոս