
Ձկնաբուծության ոլորտում իրադրությունը շատ խառն է. Ձկնաբույծների միության նախագահ

«Ձկնաբուծության ոլորտում իրադրությունը շատ խառն է, քայքայված տնտեսությունների խումբ կա, որ ջուր չունեն, կամ շատ ցածր է ջրի օգտագործման քանակը: Իսկ կայացած տնտեսություններն էլ առաջարկ են ներկայացրել, որը խանգարում է փոքրերին ու նրանց սնանկության կհասցնի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը:
Ըստ նրա՝ խոշորներից ոմանք առաջարկում են կարգ սահմանել, որ տնտեսությունները 1 լիտր ջրում տարեկան 700 կիլոգրամ ձուկ աճացնեն. «Սա անիրական է և միջազգային նորմերին չի համապատասխանում: Անհնար է: Սա միայն մեկ հոգու է ձեռնտու՝ կախված իր տնտեսության կառուցվածքից ու հնարավորություններից: Այդ մեկը փոքրերին ձկնկիթ է տալիս, որ աճեցնելուց հետո մեծ ձկները վերցնում է: Այդ նորմն ընդունվելու դեպքում փոքրերը կստրկանան ու խոշորից անջատվելու դեպքում կքայքայվեն»:
«Ձկնարտադրողների համար խիստ կրիտիկական պահ է»,- եզրափակեց Աթոյանը: