Բաժիններ՝

2015թ. բյուջեն սպառողական բյուջե է. Վազգեն Սաֆարյան

Եկող տարվա բյուջեն սպառողական բյուջե է, և բյուջետային ներդրումային քաղաքականությունն ակտիվ չի: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, այն գործառույթները, որ հնարավոր է Հայաստանի տնտեսության մեջ ապահովեն բյուջեով նախատեսված տնտեսական աճը, կապված սահմանային գյուղերին ազատ տնտեսական գոտիների կարգավիճակ տալու, շրջանառության հարկի, հաստատագրված վճարի իջեցման հետ, կբերեն նրան, որ տնտեսության որոշակի ակտիվացում կլինի:

Ըստ նրա՝ պետք է աշխատանք տանել բանկային համակագի հետ, որ բիզնեսը ավելի շատ վարկեր կարողանա վերցնել, նաև արդյունաբերական հիմնադրամին հատկացված միջոցների և վարկային տոկոսադրույքների ճանապարհն ավելի արդյունավետ պետք լինի. «Պետք է կարողանանք ապահովել բյուջեն, քանի որ այն շատ քիչ աճ է ապահովում՝ 1 տրլն 186 մլրդ դրամ՝ 114 մլրդ դրամ դեֆիցիտով: Պետք է չվախենալ դեֆիցիտը մեծացնել և ծառայություններն ու սոցիալական խնդիրները ֆինանսավորել, որ մուլտիպլիկատիվ արդյունք կտան ու հարկային մուտքերը կավելանան: Գազի և էլեկտրաէներգիայի գնի ավելացումը հարկային մուտքերում ճիշտ պետք է հաշվարկվեին, դրանցից էլ կարող է բյուջեի մուտքերը ավելանան, քանի որ ռեզերվ կա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս